Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՅԻ ԲԱՑՈՒՄ ԼԵՌՆԱՆԻՍՏՈՒՄ

05.09.2013


Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքի նորակառույց ամբուլատորիայի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և Լեռնանիստ համայնքի ղեկավար Արտյոմ Հայրապետյանը:
Լեռնանիստի շուրջ 3000 բնակչությանը սպասարկող ամբուլատորիայի նախկին շենքը կառուցված էր 1987 թ-ին: Երկհարկանի շենքը շահագործումից ի վեր չէր վերանորոգվել և չուներ կոմունալ հարմարություններ՝ ջրամատակարարում, կոյուղի, ջեռուցում: Տանիքը վերանորոգման կարիք ուներ:
Լեռնանիստ համայնքը ընդգրկվել է <<Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2>> հավելյալ ֆինանսավորման վարկային ծրագրում: Ընդամենը ութ ամսվա կառուցված ամբուլատորիան ապահովված է անհրաժեշտ պայամններով հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով, պարագաներով: Ծրագրի շրջանակում ամբուլատորիայի մեկ բժիշկ և երկու բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:
Լեռնանիստ համայնքում ներդրվել է 53.952 մլն դրամ, որից 49.652 մլն դրամ` շինարարություն (նախահաշվային արժեքը մոտ 62.204 մլն դրամ), և շուրջ 4.3 մլն բժշկական սարքավորումներ, բժշկական կահույք, բժշկական պարագաներ:
Այս նույն ծրագրի շրջանակներում 2012 թ. դեկտեմբերի սկսվել ե նաև մարզի Վերի Պտղնի, Սոլակ և Ակունք համայնքների ԱԱՊԿ-ների կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն սեպտեմբերի վերջին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18