Նորություններ
Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.03.2014
Սիրելի' կանայք, մայրեր և քույրեր Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից ի սրտե շնորհավորում եմ տարվա ամենաջերմ օրվա՝ Կանանց տոնի առթիվ: Պատահական չէ, որ այս յուրահատուկ տոնը խորհրդանշում է գարնան զարթոնքն ու իր հաճելի ավանդույթով ջերմացնում բոլորիս հոգիները, ինչպես նաև ընձեռում է բացառիկ հնարավորություն, որպեսզի ևս մեկ անգամ արտահայտենք մեր սերը, նվիրումն ու ակնածանքը մայրերի, կանանց, քույրերի և աղջիկների հանդեպ: Մարտի 8-ը միջազգային տոն է, սակայն էլ ավելի ընդգծված է...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 07.03.2014
Մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակիցներ, մարզի Հրազդանի, Կոտայքի, Նաիրիի և Չարենցավանի տարածքային զինվորական կոմիսարները և ավագ ու միջնակարգ դպրոցների տնօրենները: Օրակարգային հարցերի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն անդրադարձել է մարզի դպրոցներում ռազմա-հայրենասիրական դաստիարակության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող...

ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ 06.03.2014
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով ռազմական ուսումնական հաստատությունների ու պետական պատվերի շրջանակներում ՀՀ բուհերում 2014-2015 ուսումնական տարվա ընդունելության մրցույթների մանրամասները ներկայացնելու նպատակով մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների մասնակցությամբ Հրազդանի, Աբովյանի, Եղվարդի ու Չարենցավանի տարածաշրջաններում կազմակերպվել են ռազմամասնագիտական կողմնորոշման և քարոզչական աշխատանքներ: Հիշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով...

ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ 04.03.2014
Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանի նախաձեռնությամբ մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում մարզի համայնքների ավագանու կին անդամների հետ: Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորել է հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանման գործընթացը և կանանց դերակատարությունը տեղական ժողովրդավարական գործընթացներում: Պատասխանելով ավագանիների կին անդամների ներկայացրած հարցերին և քննարկման արդյունքում բարձրացված խնդիրներին` Կոտայքի մարզպետն ընդգծել է մարզպետարանում գենդերային հարցերով զբաղվող...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾՆՆԴԱՏՆԵՐՈՒՄ ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 03.03.2014
ՀՀ Կոտայքի մարզի ծննդատներում փետրվար ամսվա ընթացքում գրանցվել է 172 ծնունդ, որից 18-ը Չարենցավանի, 9-ը Նաիրիի, 83-ը Աբովյանի և 62-ը Հրազդանի ծննդատներում:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ 02.03.2014
Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանական համալիրի բակում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Ի. Զաքարյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամներ, պաշտոնատար անձինք, մարզասերներ: Հավելենք,...


