Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.03.2014

Սիրելի' կանայք, մայրեր և քույրեր
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից ի սրտե շնորհավորում եմ տարվա ամենաջերմ օրվա՝ Կանանց տոնի առթիվ:
Պատահական չէ, որ այս յուրահատուկ տոնը խորհրդանշում է գարնան զարթոնքն ու իր հաճելի ավանդույթով ջերմացնում բոլորիս հոգիները, ինչպես նաև ընձեռում է բացառիկ հնարավորություն, որպեսզի ևս մեկ անգամ արտահայտենք մեր սերը, նվիրումն ու ակնածանքը մայրերի, կանանց, քույրերի և աղջիկների հանդեպ:
Մարտի 8-ը միջազգային տոն է, սակայն էլ ավելի ընդգծված է հայերիս համար, քանզի հայ կինը մշտապես տարբերվել և տարբերվում է իր ուրույն կերպարով ու մարդկային նկարագրի վեհ բնորոշումներով, որոնք արտահայտվում են հայ ընտանիքի ամրության պահպանման ու հայրենասիրության բազում դրսևորումներով:
Դարձյալ շնորհավորում եմ և մաղթում, որ հայ կնոջ խորաթափանց աչքերն արտահայտեն միայն երջանկության զգացողություններ և տարվա բոլոր օրերի ուղեկիցը լինի բարձր տրամադրությունը: 

Հարգանքներով
                                                 Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22