Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

02.03.2014

Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանական համալիրի բակում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային առաջին խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Ի. Զաքարյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, համահայկական խաղերի կազմկոմիտեի անդամներ, պաշտոնատար անձինք, մարզասերներ:
Հավելենք, որ փետրվարի 24-ին մեկնարկած Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցել է 11 պետության 22 քաղաքի մոտ 400 մասնակից: Խաղացանկում ընդգրկված մարզաձեւերից երեքը` դահուկ, լեռնադահուկ եւ սնոուբորդ անցկացվել են Ծաղկաձորում, իսկ հոկեյի մրցաշարը` Երեւանում: Մասնակիցները 7 օր շարունակ պայքարել են 39 մեդալների և մեկ գավաթի համար:
Հաղթողներին ողջունել և մեդալներ է հանձնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանը:
Շնորհակալություն հայտնելով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագաh Ի. Զաքարյանին, համահայկական խաղերի կազմկոմիտեին, բոլոր մասնակիցներին եւ կազմակերպիչներին և շնորհավորելով մրցաշարերի հաղթողներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանը Համահայկական ձմեռային առաջին խաղերը հայտարարել է փակված:
Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցել են Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր քաղաքային համայնքները` ստանալով 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22