Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՌԱԶՄԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

06.03.2014

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով ռազմական ուսումնական հաստատությունների ու պետական պատվերի շրջանակներում ՀՀ բուհերում 2014-2015 ուսումնական տարվա ընդունելության մրցույթների մանրամասները ներկայացնելու նպատակով մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների մասնակցությամբ Հրազդանի, Աբովյանի, Եղվարդի ու Չարենցավանի տարածաշրջաններում կազմակերպվել են ռազմամասնագիտական կողմնորոշման և քարոզչական աշխատանքներ:
Հիշյալ աշխատանքներն իրականացնելու նպատակով Հրազդանի N13 և Չարենցավանի N1 ավագ, ինչպես նաև Եղվարդի N3 ու Աբովյանի N2 հիմնական դպրոցներում տվյալ տարածաշրջանների շրջանավարտների, դպրոցների տնօրենների ու զինղեկների հետ հանդիպում-քննարկումներ են ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական, ինչպես նաև Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտների դասախոսներ:
Մարզի տարածաշրջաններում կազմակերպված հանդիպումներին մասնակցել, ներկաներին ողջույնի խոսքով դիմել և ձեռնարկի կարևորություններին են անդրադարձել նաև ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցները:
Հանդիպումներն ուղեկցվել են մարզպետարանի նախաձեռնությամբ վերոնշյալ դպրոցներում կազմակերպված ռամզա-հայրենասիրական դաս-միջոցառումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36