Նորություններ
Լրահոս

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏՈՒՄ 17.02.2014
Տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային կազմկոմիտեի նիստը, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը: Կազմկոմիտեի անդամների հետ միասին նիստի աշխատանքներին մասնակցել են նաև առարկայական հանձնաժողովների նախագահները: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել 2013-2014 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլի ամփոփման և մարզային փուլի կազմակերպական հարցեր: Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի...

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ <<ԿՈՏԱՅՔ ՁՄԵՌ 2014>> ՄԱՐԶԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԸ 13.02.2014
Մարզպետարանում տեղի է ունեցել <<Կոտայքի Ձմեռ 2014>> մարզա-մշակութային տոնախմբության կազմկոմիտեի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը: Նիստին մասնակցել են միջոցառմանը մասնակցող քաղաքային և գյուղական համայնքների մշակույթի և սպորտի բնագավառների պատասխանատուներ, ինչպես նաև տոնակատարության նախապատրաստական աշխատանքներն իրականացնող կազմկոմիտեի անդամներ: Աշխատանքային հանդիպման շրջանակներում քննարկվել են <<Կոտայքի Ձմեռ 2014>> մարզա-մշակութային...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 11.02.2014
ՀՀ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը: Խորհրդակցությունն անց է կացվել մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև մարզի մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր նաև փետրվարի 15-ին կայանալիք <<Կոտայքի Ձմեռ>> մարզային մշակութային միջոցառման կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ հարցը, որը ներկայացրել է ՀՀ Կոտայքի մարզպետի...

ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈՒԼԵՐԸ 07.02.2014
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային փուլերի մեկնարկից հետո օլիմպիական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը և ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Գարեգինյանն այցելել են Հրազդանի Աս. Մռավյանի անվան N 4 հիմնական դպրոց, որտեղ ընթանում էր պատմություն առարկայի տարածքային փուլը: Ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ մարզպետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ հետաքրքրվել են օլիմպիադաների տարածքային փուլերի կազմակերպչական...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 06.02.2014
ՀՀ Կոտայքի մարզում հունվար ամսվա ընթացքում գրանցվել է 225 ծնունդ, որից 32-ը Չարենցավանի, 18-ը Նաիրիի, 99-ը Աբովյանի և 76-ը Հրազդանի ծննդատներում:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ 05.02.2014
ՀՀ Կոտայքի մարզպետարան է այցելել ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը: Հանդիպելով մարզի խորհրդի անդամներին՝ ոստիկանապետը ներկաներին ծանոթացրել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նորանշանակ պետ՝ գնդապետ Ս.Հարությունյանին, ինչպես նաև Հրազդանի և Կոտայքի բաժինների նորանշանակ պետերին: Հանդիպման շրջանակներում ՀՀ ոստիկանապետը ներկաների հետ քննարկել է համայնքների ղեկավարների և ոստիկանության առկա համագործակցությունը, ինչպես նաև հետագա անելիքներն ու հիշյալ համագործակցության խորացումը:...


