Նորություններ
Լրահոս

ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ 28.01.2014
Հայկական բանակի կազմավորման 22-ամյա հոբելյանի կապակցությամբ Կոտայքի մարզում տեղակայված N զորամաս է այցելել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, մարզպետարանի պաշտոնատար անձանց և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ: Զորամասում Կոտայքի մարզպետը մասնակցել է Բանակի օրվա առթիվ կազմակերպված տոնական հանդիսությանը և շքերթին, շնորհավորական խոսքով դիմել զինվորներին` իր խոսքում ընդգծելով հայոց բանակի կազմավորման, կայացման ու կատարելագործման...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.01.2014
Ջերմորեն շնորհավորում եմ Հայկական Բանակի կազմավորման 22-ամյա հոբելյանի կապակցությամբ և մաղթում, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի կարգավիճակը նպաստի բացառապես խաղաղության ամրապնդման գործին և հարատևի: Համոզված եմ, որ մերօրյա երիտասարդներն ի զորու են պաշտպանել հայրենիքը և դա ապացուցեց վերջին օրերին մարտական դիրքերում իր կյանքն անձնվիրաբար զոհած հայ պատանին: Հարկ է նշել նաև, որ Հայկական բանակը Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումներից հիմնականն է, քանզի ուժն ու...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ 22.01.2014
Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում, հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ, տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը: Խորհրդակցությունների օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են ուսումնական տարվա առաջին կիսամյակի ամփոփմանը, երկրորդ կիսամյակի մեկնարկին, ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ 2014 թվականից սահմանված ոչ ուսումնական` վարչական, ուսումնաօժանդակ հաստիքների ուղղությամբ նախատեսվող...

ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՊԱՏԱՐԱԳ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 08.01.2014
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանական համալիրում, ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցվել է պատարագ: Սուրբ պատարագին ներկա են գտնվել նաև Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանն ու պաշտոնատար այլ անձինք:

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30.12.2013
Կոտայքի մարզի հարգարժա'ն բնակիչներ Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ և մաղթում, որ գալիք տարին դառնա հատկանշական ձեռքբերումների և նախաձեռնությունների, ինչպես նաև բոլորիդ պարգևի երջանկության, բարության, համերաշխության յուրահատուկ զգացողություններ։ Ցանկանում եմ, որ 2014 թվականին իրականություն դառնան Ձեր բոլոր իղձերն ու նպատակները։ Թո'ղ որ, գալիք տարին իր ողջ տոնականությամբ և գունագեղությամբ ներթափանցի Ձեր ընտանիքներ և իր դրական ազդեցությամբ...
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 28.12.2013
ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմում 2014թ. լրագրողների հավատարմագրման վերաբերյալ <<Զանգվածային լրատվության մասին>> ՀՀ օրենքի եւ <<ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին>> հրամանի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը 2013թ. դեկտեմբերի 28-ից մինչեւ 2014թ. հունվարի 27-ը իրականացնում է լրագրողների հավատարմագրում: Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր...


