Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ

30.03.2014

Տեղի է ունեցել մարզի դպրոցականների առաջին գեղագիտական օլիմպիադայի մարզային կազմկոմիտեի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում ներկայացվել են Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ իրականցվող գեղագիտական օլիմպիադայի կանոնադրական դրույթները, անդրադարձ կատարվել ընթացակարգային մի շարք մանրամասներին, համապատասխան առարկաների հանձնաժողովների նախագահների հետ համատեղ քննարկվել կազմակերպական բնույթի հարցեր:
Դպրոցական առարկայացանում ընդգրկված <<Երգ-երաժշտություն>>, <<Կերպարվեստ>> և <<Տեխնոլոգիա>> առարկաների շրջանակներում իրականցվող գեղագիտական օլիմպիադան նպատակ ունի նպաստել սովորողների շրջանում գեղագիտական առարկաների նկատմամբ ինքնատիպ մտածողության ձևավորմանը, բարձրացնել առարկաների նկատմամբ հետաքրքրվածության աստիճանը, նպաստել սովորողների գեղագիտական դաստիրակության արդյունավետության բարձրացմանն ու գեղագիտական ճաշակի ձևավորմանը:
Հավելենք, որ գեղագիտական օլիմպիադայի տարածքային փուլը մեկնարկում է 2014 թվականի ապրիլի 3-ից:
Մարզի դպրոցականների առաջին գեղագիտական օլիմպիադայի վերաբերյալ տեղեկատվությանը և օլիմպիական արդյունքներին կարելի ծանոթանալ մարզպետարանի պաշտոնական կայքի <<Ծրագրեր և փաստաթղթեր>> բաժնի <<Դպրոցականների առարկայական օլիմպիադաներ>> ենթաբաժնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36