Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

25.03.2014

Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի որոշմամբ մարզում մեկնարկել են կանաչապատման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքները: Ըստ այդ որոշման՝ մարզի տարածքում 2014 թվականի մարտի 25-ից մինչև մայիսի 25-ը ներառյալ կանցկացվեն սանիտարական մաքրման, կանաչապատման և բարեկարգման միջոցառումներ, իսկ մարտի 29-ը, ապրիլի 12- ը և 26- ը, մայիսի 17- ը և 24- ը հայտարարվել են սանիտարական միջոցառումների անցկացման, կանաչապատման և բարեկարգման միասնական օրեր:
Հիշյալ աշխատանքներին իրենց մասնակցությունը կունենան նաև մարզի համայնքներն ու մարզի տարածքում գործող հիմնարկ – ձեռնարկությունները:
Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու և դրանց ընթացքը վերահսկելու նպատակով ձևավորվել է հանձնաժողով, իսկ մարզպետարանի աշխատակազմի մի շարք պաշտոնատար անձանց տրվել են համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27