Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

31.03.2014

Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում կայացել է Հայաստանի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի Կոտայքի մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցել են տարածաշրջանային փուլերի հաղթող կրթօջախների (Աբովյանի թիվ 4 ավագ, Չարենցավանի ավագ, Հրազդանի թիվ 13 ավագ, Նոր Հաճնի թիվ 3 հիմնական դպրոցներ) թիմերը:
Մրցումները անցկացվել են շրջանաձև մրցակարգով, երկու շրջանով: Վեց հնարավորից վաստակելով վեց միավոր` մարզային մրցումների հաղթող է ճանաչվել Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցը, որը ս/թ մայիսի 4-7-ն ընկած ժամանակահատվածում մասնակցելու է շախմատի օլիմպիադայի հանրապետական փուլին:
Մասնակից բոլոր դպրոցները պարգևատրվել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ Շահգալդյանի կողմից սահմանված պատվոգրերով և գավաթներով:
Կոտայքի մարզպետի շնորհավորանքը դպրոցականներին փոխանցել և պարգևատրումների արարողությունն իրականացրել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
Հայաստանի դպրոցականների շախմատի 8-րդ օլիմպիադայի Կոտայքի մարզային փուլի փակմանը ներկա են եղել Հայկական Բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները, ովքեր կազմակերպության կողմից մրցաշարի բոլոր մասնակիցներին հանձնել են նվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32