Նորություններ
Լրահոս

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՎ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 22.09.2014
Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված տոնական միջոցառումը է տեղի ունեցել Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում: Միջոցառումը մեկնարկել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի շնորհավորական ուղերձով: Այնուհետև Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում կազմակերպվել է տոնական համերգ մարզի լավագույն անհատ կատարողների և պարային համույթների մասնակցությամբ: Տոնի առիթով կազմակերպված համերգի ընթացքում...

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է <<ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է >> ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ԵՐՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ 10.09.2014
<<Երգը բարեկամության կամուրջ է>> խորագրով ռուսական երգի երրորդ փառատոնի դպրոցական և մարզային փուլերը կազմակերպելու նպատակով մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Աշխատանքային այս քննարկման ընթացքում ինչպես հիշյալ փառատոնը, այնպես էլ հանրակրթական դպրոցներում իրականացվող այլ միջոցառումներն արդյունավետորեն կազմակերպելու վերաբերյալ ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի հստակ դիրքորոշումն է փոխանցել ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 02.09.2014
ՀՀ Կոտայքի մարզում օգոստոս ամսվա ընթացքում գրանցվել է 242 ծնունդ, որից 33-ը Չարենցավանի, 18-ը Նաիրիի, 91-ը Աբովյանի և 100-ը Հրազդանի ծննդատներում:
ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է <<ԲԱԶԵ>> ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ <<ԿՈՏԱՅՔ>> ՋՈԿԱՏԻ ԿԱԶՄԸ 26.07.2014
<<Բազե 2014>> համահայկական երիտասարդական հավաքի <<Կոտայք>> ջոկատի կազմը ձևավերոլու նպատակով Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Կոտայքի մարզային երիտասարդական կենտրոնում կազմակերպվել է մարզային ստուգատես: Մարզային երիտասարդական կենտրոնում կազմակերպված միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել են ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանն ու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Գարեգինյանը: Ըստ նախնական հայտերի մարզի տարբեր քաղաքային և գյուղական...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 03.07.2014
ՀՀ Կոտայքի մարզում հունիս ամսվա ընթացքում գրանցվել է 210 ծնունդ, որից 26-ը Չարենցավանի, 13-ը Նաիրիի, 97-ը Աբովյանի և 74-ը Հրազդանի ծննդատներում:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ 21.06.2014
Հանքավանի <<Անի ռեզորթ>> հանգստյան տանը տեղի է ունեցել <<Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ, և համագործակցություն>> համաժողովը: Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել <<Արմենպրես>> լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը (Հայաստան), <<BTA>> գործակալության գլխավոր տնօրեն Մաքսիմ Մինչևը (Բուլղարիա), <<GNH>> գործակալության տնօրեն Գոշա Միրցխուլավան (Վրաստան) և...


