Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼՌՈՒՄ>> ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

15.04.2015

  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզային գրադարանում տեղի է ունեցել <<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. պատմությունը երբեք չի լռում>> խորագրով գիտա-վերլուծական դասախոսություն:
  Մարզային գրադարանում կայացած ձեռնարկին մասնակցել և ներկաներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի և ոգեկոչման խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
   Մինչ դասախոսության մեկնարկը գրադարանում կազմակերպվել է Հայոց Մեծ եղեռնին նվիրված գիտական, գեղարվեստական և վավերագրական գրքերի ցուցադրություն:
    Գրքերի ցուցադրությանը հաջորդել է Հայաստանի գրողների միության Կոտայքի մարզային բաժանմունքի ղեկավար Հակոբ Հարությունի <<Կապույտ հազ>> գրքի շնորհանդեսը:
    Այնուհետև Կոտայքի մարզային գրադարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել <<Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. պատմությունը երբեք չի լռում>> խորագրով գիտա-վերլուծական դասախոսություն:
  <<Ցեղասպանության տերմինի ծագումնաբանությունը և մի շարք պատմական իրողություններ>> խորագրով դասախոսություն է ընթերցել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից, ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանը:
  Գիտա-վերլուծական դասախոսության ընթացքում <<Եղեռնի գեղարվեստական անդրադարձը նորօրյա գրականության մեջ>> թեմայով համապատասխան վերլուծականով հանդես է եկել Հայաստանի գրողների միության Կոտայքի մարզային բաժանմունքի ղեկավար:
  Մարզային միջոցառման հյուրերին իրենց գեղարվեստական կատարումներով ողջունել են Հրազդանի N 1 և N 2 երաժշտական դպրոցների ուսուցիչներն ու սաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27