Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

<<ԽՈՍՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԵՐԸ, ՀԻՇՈՒՄ ԵՆ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ>> ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՐԱԶԴԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

17.04.2015

Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում տեղի է ունեցել <<Խոսում են փաստերը, հիշում են սերունդները>> խորագրով մշակութային ձեռնարկ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացված այս միջոցառմանը մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև մտավորականներ:
Միջոցառման մեկնարկն ազդարարվել է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունների վերաբերյալ համապատասխան բանախոսությամբ:
Պատկերասրահի երկրորդ հարկի ցուցասրահում կազմակերպվել է Արևմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանների և հայտնի օտարերկրացիների կողմից Հայոց Մեծ եղեռնը դատապարտող հայտարարությունների վավերագրական նյութերի ցուցադրություն:
Այնուհետև Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի առաջին հարկի ցուցասրահում <<Վերածնունդ և ապագա>> խորագրի ներքո կազմակերպվել է մարզի երիտասարդ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդես, որին ներկայացված են եղել խորհրդանշական 100 աշխատանքներ:
<<Խոսում են փաստերը, հիշում են սերունդները>> խորագրով մշակութային ձեռնարկի ընթացքում հնչել են նաև Հրազդան քաղաքի Խ. Աբովյանի անվան N 1 ավագ դպրոցի <<Ծիլեր>> երգչախմբի կատարումները:
Հրազդանի պատկերասրահում բացված ցուցահանդեսը այցելուներին ներկայանալու է մինչև ապրիլ ամսվա ավարտը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:09:53