Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԵՄԻՆԱՐ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

18.04.2015

   «Մալաթիա» բժշկական կենտրոնի և Կոտայքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրում կազմակերպեց «Սրտաբանության ակտուալ հարցեր» թեմայով սեմինար՝ Կոտայքի մարզի սրտաբանների, ընտանեկան բժիշկների և թերապևտների մասնակցությամբ:
Սեմինարի մեկնարկի պահին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցել է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վ. Ոսկանյանը:
   «Մալաթիա» ԲԿ-ի սրտաբանության ստացիոնարի պատասխանատու Միքայել Ադամյանը ներկայացրել է իսկական կարդիոգեն շոկի բուժման ժամանակակից մոտեցումները:
   «Պերիֆերիկ անոթների անգլիոպլաստիկա՝ ծնկից ներքեւ» (դիաբետիկ ոթնաթաթ) թեմային է անդրադարել «Մալաթիա» ԲԿ-ի անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար, ինտերվենցիոն սրտաբան Նարինե Գոջաբաշյանը:
  «ԿՎԴ հիվանդների վարումը ոչ ՄՌՎՍ կլինիկաներում» թեման զեկուցել է «Մալաթիա» ԲԿ-ի սրտաբանական, առիթմոլոգիական ծառայության ղեկավար Զառա Կարտոյանը:
   Առիթմիաների ինվազիվ բուժման արդի մեթոդների մասին տեղեկություններ են ներկայացրել սրտաբաններ Հերմինե Պողոսյանն ու Արմա Դանոյանը:
Սեմինարի վերջում «Մալաթիա» ԲԿ-ի սրտաբան-առիթմոլոգ Մարիամ Սապոնջյանն անդրադարձել է սրտի բնածին եւ ձեռքբերովի արատների դեպքում առկա առիթմիաներին:
   Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետն իր խոսքում նշել է , որ հանդիպումը բավականին արդյունավետ էր, քաննարկվել են բավականին հետաքրքիր և արդիական թեմաներ, որոնք մարզի բժիշկների կողմից ընդունվել են հետաքրքրությամբ:
   Սեմինարի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի և «Մալաթիա» բժշկական կենտրոնի պատասխանատուների միջև ձեռք է բերվել փոխհամաձայնություն՝ Կոտայքի մարզի առիթմիոլոգիական խնդիրներ ունեցող հղիներին «Մալաթիա» բժշկական կենտրոն ուղեգրման և տեղում բժշկական օգնությունը և սպասարկումը պետական պատվերի շրջանակներում կազմակերպելու հարցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18