Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԱԶԴԱՆ ԵՎ ԾԱՂԿԱՁՈՐ ՔԱՂԱՔՆԵՐ/տեսանյութ/

09.07.2015



Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդան քաղաքի մարզային ենթակայության հիմնական դպրոցներ:
Մարզպետին ներկայացվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային հարմարությունները, ինչպես նաև կրթօջախների գործառույթների իրականացման հիմնական ուղղությունները:
Կ. Գուլոյանը հանդիպումներ է ունեցել նաև մարզպետարանի ենթակայությամբ գործող կրթօջախների մանկավարժների հետ, պատասխանել ուսուցիչների կողմից բարձրացվող հարցերին ու վերջիններիս հետ համատեղ քննարկել մարզկենտրոնում կրթական բարեփոխումների տրամաբանությանը հարիր կրթական միջավայր ձևավորելուն վերաբերող մի շարք ծրագրային մոտեցումներ:
Կոտայքի մարզպետը լսել է նախորդ ուսումնական տարվա ընթացքում Հրազդան քաղաքի դպրոցներում գրանցված ցուցանիշների վերաբերյալ որոշակի տեղեկություններ և հաստատությունների տնօրեններին հանձնարարականներ տվել նոր ուսումնական տարվա ընթացքում նախատեսվող աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու վերաբերյալ:
Մարզի ղեկավարը կարևորել է ժամանակի պահանջներին համահունչ ուսումնական գործընթացներ կազմակերպելու հանգամանքը և մանկավարժների հետ հանդիպումների ընթացքում ընդգծել այդ սկզբունքներով առաջնորդվելու անհրաժեշտությունը:
Կոտայքի մարզպետը նշել է, որ քաղաքի մանկավարժների հետ հանդիպումներն ու դպրոցներ կատարվող այցելությունները կրելու են շարունակական բնույթ և հանրակրթության բնագավառը մշտապես գտնվելու է ուշադրության կենտրոնում:
Կ. Գուլոյանն այցելել է նաև Հրազդանի բժշկական կենտրոն, շրջել առողջապահական հաստատության պոլիկլինիկայի, ծննդատան և հիվանդանոցային մասնաշենքերում, զրուցել աշխատակիցների հետ:
Մարզպետին ներկայացվել են բուժհաստատության գործունեության մանրամասներն ու ընկերության գործունեության կատարելագործմանը միտված ծրագրերը:
Այնուհետև մարզպետը եղել է Ծաղկաձոր համայնքում: Հանդիպում ունեցել համայնքի միջնակարգ դպրոցի մանկավարժների հետ, ինչպես նաև շրջել համայնքի մանկապարտեզում, ծանոթացել նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային պայմաններին:
Այստեղ քննարկվել են նաև Ծաղկաձոր համայնքի զարգացման ծրագրերն ու վերջիններիս իրագործմանը միտված գործողությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18