Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ <<ՊՐՈԳՐԵՍ ԱԳՐՈ>> ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ/տեսանյութ/

17.11.2015



Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է Նոր Գեղի համայնքում գործող <<Պրոգրես-Ագրո>> ջերմոցային տնտեսություն:
<<Պրոգրես-Ագրո>>-ի ղեկավար Ս. Կարապետյանի կողմից Կոտայքի մարզպետին ներկայացվել են ջերմոցային տնտեսության գործունեության հիմնական ուղղությունները, տեղում վարունգի աճեցման աշխատանքների կազմակերպման ընթացակարգերն ու արտադրանքի ծավալների ընդլայնմանը միտված ծրագրային առաջնահերթությունները:
Մարզի ղեկավարը շրջել է ջերմոցի տարածքում, ծանոթացել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող գործընթացներին, զրուցել ընկերության պատասխանատուների և աշխատակիցների հետ:
Կ. Գուլոյանն իր խոսքում ընգծել է Կոտայքի մարզում ջերմոցային տնտեսությունների ընդլայնման հեռանկարների կարևորությունը ու փաստել, որ այս ասպարեզում առկա է պետական անհրաժեշտ հոգածությունը և այդ ամենի արդյունքում պարբերաբար մարզում գրանցվում են դրական զարգացումներ:
<<Պրոգրես-Ագրո>> ջերմոցային տնտեսությունում, ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվել է նոր արտադրատեսակների օրհնության կարգ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00