Նորություններ
Լրահոս

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ/տեսանյութ/ 13.11.2015
ՀՀ Կառավարության կողմից մարզի համայնքների հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակներում Աբովյանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքի հիմնանորոգման ավարտական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն աշխատանքային այցելությամբ եղել է հիշյալ հաստատությունում: Մարզի ղեկավարը շրջայց է կատարել առողջապահական հաստատության մասնաշենքում, զրուցել բժշկական կենտրոնի և շինարարությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ՝ համապատասխան...

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է <<ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ>> ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 11.11.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող «Բեկոն պրոդուկտ» ընկերություն: Այս տարի լրանում է ընկերության գործունեության 20-ամյակը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ընկերության արտադրամասում, ծանոթացել մսամթերքի արտադրության գործընթացին և աշխատանքային պայմաններին: Ընկերության ղեկավարությունը վարչապետին է ներկայացրել 20 տարվա ընթացքում...

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆԸ 10.11.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում մեկնարկել է Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովը, որին մասնակցել է նաև Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Ֆորումի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների խնդիրների քննարկումն է, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Նշենք, որ 2015 թ. նոյեմբերի 10-ին...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.11.2015
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 10-ը լավագույն հնարավորություն է ընձեռում հերթական անգամ վերլուծելու և վերագնահատելու տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու կատարելագործման բոլոր փուլերը: Կարող ենք վստահաբար փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարումն ընթանում է կայուն զարգացման բնականոն ճանապարհով և նպաստում է ժողովրդավարության ամրապնդմանը: Օրվա առիթով մեր...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները քննարկելիս պետք է շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենանք՝ հաշվի առնելով առնվազն մի քանի հանգամանք: Դրանցից առաջինն այն է, որ Կոտայքի մարզը ունի...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 03.11.2015
ՀՀ Կոտայքի մարզում հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 253 ծնունդ, որից 23-ը Չարենցավանի, 12-ը Նաիրիի, 115-ը Աբովյանի և 103-ը Հրազդանի ծննդատներում:


