Նորություններ
Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 29.08.2016
Մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է Կոտայքի մարզի մանկավարժների օգոստոսյան խորհրակցությունը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Խորհրդակցության աշխատանքներին մասնակցել է ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը: Օգոստոսյան խորհրդակցության բացման խոսքի շրջանակներւմ Կոտայքի մարզպետը կարևորել է մարզի կրթության համակարգի արդյունավետ գործունեությունը և ընդգծել, որ մարզպետարանի կողմից իրականացվել և իրականցվում...

ԽԱՉՔԱՐ-ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ ԲՋՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 28.08.2016
Բջնի համայնքում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմում հերոսացած հայորդի Կարեն Ներսիսյանի և բոլոր հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի բացման արարողություն: Բջնի համայնքում կայացած միջոցառմանը մասնակցել և ներկաներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը: Մարզպետի տեղակալն ընդգծել է նմանատիպ նախաձեռնությունների առանցքային կարևորությունն ու անհրաժեշտությունը, միաժամանակ փաստել, որ մարզի...

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ 11.08.2016
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ Ծաղկաձորում ներկա է գտնվել Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 3-րդ փառատոնի բացմանը: ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնին մասնակցում են թատերախմբեր՝ Հայաստանից, Դանիայից, Լեհաստանից, Իտալիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, Թուրքիայից: Միջոցառմանը հատուկ հյուրի կարգավիճակով մասնակցում է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, մնջախաղին վերաբերող մի շարք գրքերի...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՄՈՏ 08.08.2016
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը մարզի Հրազդանի ու Աբովյանի տարածաշրջաններում կատարել է քաղաքացիների ընդունելություն: Հիշյալ ընդունելություններին մասնակցող ավելի քան 40 բնակիչների կողմից հիմնականում բարձրացվել են սոցիալական, առողջապահության և զբաղվածության ոլորտներին վերաբերող հարցեր: Բարձրացված հարցերը հանգամանորեն ուսումնասիրելու և մարզի բնակիչներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ մարզի ղեկավարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՒԼԻՍ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 03.08.2016
ՀՀ Կոտայքի մարզում հուլիս ամսվա ընթացքում գրանցվել է 216 ծնունդ, որից 20-ը Չարենցավանի, 16-ը Նաիրիի, 93-ը Աբովյանի և 87-ը Հրազդանի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 113 տղա և 103 աղջիկ երեխաներ:
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել <<Անտառային հրդեհների կանխարգելում, հրդեհաշիջում և հետևանքների վերացման կազմակերպում>> թեմայով ուսումնավարժություն, որին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Կոտայքի մարզպետարանի պաշտոնոտար անձինք, մի շարք համայնքների ղեկավարներ, ինչպես նաև մարզային փրկարարական ծառայության և անտառտնտեսության ներկայացուցիչներ: Ուսումնավարժության կազմակերպման աշխատանքները համակարգել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հ. Հայրապետյանը: Վարժանքի...


