Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ <<ԵՐԳԸ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ Է >> ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

03.11.2016

    Աբովյան քաղաքի N 2 հիմնական դպրոցում կազմակերպվել է <<Երգը բարեկամության կամուրջ է>> 4-րդ ռուսական երգի փառատոնի Կոտայքի մարզային փուլը:
    Մարզային միջոցառումը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական օրհներգերով:
    Այնուհետև Աբովյանի N 2 հիմնական դպրոցի երգչախմբի կատարմամբ հնչել է Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակած <<Տուր ինձ քո ձեռքը իմ ազնիվ ընկեր>> ստեղծագործությունը, որը համարվում է <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի փառատոնի պաշտոնական օրհներգը:
    Փառատոնի մարզային փուլի բացման հանդիսավոր արարողության մասնակիցներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի և շնորհավորանքի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
    Ռուսական երգի փառատոնի Կոտայքի մարզային փուլի մասնակիցներին ողջունել են նաև Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վ. Աղայանը և Աբովյանի քաղաքապետ Վ. Գևորգյանը:
    <<Երգը բարեկամության կամուրջ է>> փառատոնը մարզում մեկնարկել է դեռևս սեպտեմբեր ամսից և ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կազմակերպվել են փառատոնի դպրոցական և տարածաշրջանային փուլերը, որոնց հաղթողները երաշխավորվել են մասնակցելու մարզային փուլին:
    Հավելենք, որ մարզային փուլի հաղթողները մասնակցելու են ռուսական երգի փառատոնի հանրապետական փուլին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22