Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՐԱԶԴԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

28.10.2016

    ՀՀ Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում բացվել է մարզի գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես, որը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյա հոբելյանին:
    Միջոցառման մասնակիցներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել և մարզի գեղանկարիչներին պատվոգրեր է հանձնել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հ. Ադամյանը:
    Գեղանկարչության մարզային հոբելյանական ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների և վերջիններիս հեղինակների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ է հաղորդել կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Սիմոնյանը:
    Այնուհետև ցուցահանդեսի բացման արարողության մասնակիցները շրջել են Հրազդանի պատկերասրահի համապատասխան ցուցասրահներում, դիտել ներկայացված աշխատանքները և զրուցել հեղինակների հետ:
    Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև <<Մարզի գեղանկարիչների ցուցահանդես-2016>> տեղեկատվական գրքույկի շնորհանդեսը, որի էջերում ներկայացած են մարզկենտրոնում տեղի ունեցած ցուցադրությանը մասնակցող գեղանկարիչների անհատական աշխատանքների տպագիր տարբերակները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07