Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԳԱՌՆԻ, ԳՈՂԹ, ԳԵՂԱՐԴ ԵՎ ԿԱՄԱՐԻՍ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

07.11.2016

    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն այցելել է մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ և Կամարիս համայնքներ:
    Մարզի ղեկավարը համայնքների ավագանու անդամներին և համայնքների ղեկավարների աշխատակազմերին է ներկայացրել հիշյալ համայնքների նորընտիր ղեկավարներին:
    Մարզպետն իր շնորհակալական խոսքն է հղել Կամարիս համայնքի նախկին ղեկավար Զ. Եգորյանին երկարամյա աշխատանքի համար և շնորհավորել համայնքի նորընտիր ղեկավար Գ. Հակոբյանին՝ հույս հայտնելով, որ վերջինիս ակտիվ ջանքերի շնորհիվ կիրականացվեն համայնքային զարգացման նորովի և արդյունավետ ծրագրեր:
    Այնուհետև Կոտայքի մարզպետը եղել է Գեղարդ համայնքում, որտեղ ևս համայնքապետարանում կայացած հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Ի. Թառոյանին, ընդգծել նրա կողմից կատարված զգալի աշխատանքի նշանակալի դրսևորումները Գեղարդում:
    Մարզպետը ներկայացնելով Գեղարդ համայնքի նորընտիր ղեկավար Ս. Թառոյանին՝ վստահություն է հայտնել, որ Գեղարդում առաջիկայում իրականացվելու են համայնքանպաստ նոր ծարգրեր :
    Կ. Գուլոյանը եղել է նաև Գողթ համայնքում, հանդիպել համայնքի ակտիվի հետ, շնորհակալություն հայտնել համայնքի նախկին ղեկավար Ա. Հակոբյանի գործունեության համար և նախանշել այն բոլոր անհրաժեշտ գործընթացները, որոնց իրականացման արդյունքում նորընտիր ղեկավար Կ.Գաբրիելյանին կհաջողվի ապահովել Գողթ համայնքի շարունակական զարգացումը:
    Գառնի համայնքում կայացած աշխատանքային հանդիպման շրջանակներում ևս մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավար Ա. Վարդանյանին՝ երկարամյա գործունեության համար, ներկայացրել նորընտիր համայնքապետ Ա. Սահակյանին և ընդգծել, որ մարզում առանցքային կարևորություն ունեցող և զբոսաշրջային կենտրոն համարվող Գառնի համայնքում անհրաժեշտ է մոտ ապագայում ապահովել նկատելի դրական տեղաշարժեր և համայնքի ղեկավարման նորովի մոտեցումներ:
    Բոլոր համայնքների նորընտիր ղեկավարները վստահեցրել են, որ ձեռնարկելու են բոլոր հնարավոր միջոցառումները՝ համապատասխան համայնքներում նոր կազմվելիք զարգացման հնգամյա ծրագրերի շրջանակներում համայնքային առօրյաներին նորովի աշխուժություն հաղորդելու իմաստով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32