Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆԵՏՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ/տեսանյութ/

31.10.2016



    ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում:
   ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ու գյուղատնտեսության նախարարն այցելել են մարզի Զովունի համայնքում գտնվող «Թամարա և Անի» ՍՊԸ:
  Կաթնամթերքի վերամշակում իրականացնող ընկերությունում Կոտայքի մարզպետն ու նախարարը ծանոթացել են արտադրական գործընթացների ընթացքին, ինչպես նաև թողարկվող արտադրանքի տեսականուն:
    Աշխատանքային այցելության հաջորդ կանգառը եղել է Նոր Գեղի համայնքում 3.2 հեկտարի վրա հիմնված ելակի արտադրության <<Կլուբնիչնայա պոլյանա>> ջերմոցային տնտեսությունը, որտեղ ելակի աճեցումը կատարվում է ժամանակակից նոր եղանակներով, իսկ արտադրվող ելակի իրացումը կազմակերպվում է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում:
  Մարզի Առինջ համայնքում գործող <<Մուլտի Ագրո>> ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսությունում ՀՀ գյուղատնտեսության նախարարն ու Կոտայքի մարզպետը ծանոթացել են մշակաբույսերի տեսականուն, ինչպես նաև տեղում կազմակերպվող աշխատանքների ընթացքին:
  Ընկերության նախագահ Ռ. Ծառուկյանը տեղեկատվություն է տրամադրել ջերմոցային տնտեսության գործունեության հիմնական ուղղությունների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ:
   Այնուհետև Կոտայքի մարզպետն ու գյուղատնտեսության նախարարը շրջայց են կատարել մարզի Մայակովսկի համայնքում գտնվող սպանդանոցային համալիրում, ծանոթացել վերջինիս աշխատանքների կազմակերպման մանրամասներին, ինչպես նաև հետաքրքրվել են ձեռնարկության գործունեության ընդհանուր ծավալներով:
 ՀՀ Գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանն աշխատանքային այցելության շրջանակներում մասնակցել է նաև մարզկենտրոնում տեղի ունեցած խորհրդակցությանը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
 Հիշյալ խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի մի շարք պաշտոնատար անձինք, մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև մարզում գործող գյուղատնտեսական կազմակերպությունների ղեկավարներ:
 Խորհրդակցության շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը ներկայացրել է մարզի գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր նկարագիրը, առկա ձեռքբերումները, ինչպես նաև առաջարկություններ՝ բնագավառի հետագա զարգացման ուղղությամբ:
 Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը լսել է համայնքների ղեկավարների կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18