Նորություններ
Լրահոս

ՄԱՐԶԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՐԱԶԴԱՆԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ 28.10.2016
ՀՀ Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում բացվել է մարզի գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես, որը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյա հոբելյանին: Միջոցառման մասնակիցներին ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել և մարզի գեղանկարիչներին պատվոգրեր է հանձնել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի...

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ 22.10.2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես: Միջոցառման նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր, այցելուներին և...

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ «ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ» ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ 21.10.2016
Նախագահ Սերժ Սարգսյան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր,...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 53-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՈՋԱՑԱՌՄԱՆԸ 17.10.2016
ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, մասնակցել է Աբովյան քաղաքի հիմնադրման 53-րդ տարեդարձի առիթով կազմակերպված տոնական միջոցառմանը և քաղաքի տոնի կապակցությամբ շնորհավորել համայնքի բնակիչներին: Աբովյանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցած հանդիսությունը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո և Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնության խոսքով:...

ԿԱՅԱՑԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 13.10.2016
Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Նիստի աշխատանքներին մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ Ա. Սողոմոնյանը: Մարզխորհդրի նիստի օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը տեղեկատվություն է ներկայացրել...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2016
Սիրելի՛ մանկավարժներ Ջերմ բարեմաղթանքներով ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ՝ մասնագիտական այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Գիտելիքի դերն ու նշանակությունը բարձր գնահատող մեր ժողովուրդը վաղնջական ժամանակներից սկսած առանձնահատուկ ակնածանք է ունեցել կրթության անխոնջ մշակների հանդեպ: Մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում...


