Նորություններ
Լրահոս

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 2016 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 23.01.2017
ՀՀ Կոտայքի մարզում դեկտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 185 ծնունդ, որից 19-ը Չարենցավանի, 12-ը Նաիրիի, 78-ը Աբովյանի և 76-ը Հրազդանի ծննդատներում: Ընդհանուր առմամբ՝ 92 տղա և 93 աղջիկ երեխաներ:

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.01.2017
Հարգարժա′ն զորակոչիկներ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից շնորհավորում եմ ձմեռային զորակոչի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ պատվով ու հպարտությամբ կրեք հայոց բանակի զինվորը լինելու կարգավիճակը և ծառայության ողջ ժամանակահատվածում հավատարիմ մնաք այդ վեհ առաքելությանը: Թո՛ղ որ, հայրենիքին ծառայելու ամենապատասխանատու տարիները Ձեզ համար դառնան կյանքի լավագույն ուղենիշներ և հայրենասիրության նորովի...

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ 06.01.2017
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը Կեչառիսի վանական համալիրում մասնակցել է Սուրբ Ծննդյան և Ասվածահայտնության տոնի կապակցությամբ մատուցված Սուրբ Պատարագին: Սուրբ Պատարագը մատուցվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ: Կեչառիսում տեղի ունեցած Սուրբ Պատարագին ներկա են գտնվել նաև Կոտայքի մարզպետարանի պաշտոնատար անձինք և մարզի համայնքների ղեկավարներ: Հոգևոր արարողության ավարտին...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.12.2016
Կոտայքի մարզի հարգարժա՛ն բնակիչներ Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մենք այս օրերին ավանդաբար ամփոփում ենք անցնող տարին, վերլուծում կատարված աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև նախանշում ենք եկող տարվա համար պահանջվող անելիքներն ու ծրագրերը: Ուրախությամբ ենք արձանագրում, որ պետական համակողմանի աջակցության արդյունքում 2016 թվականի ընթացքում մարզային...

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ 30.12.2016
Տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժաղովի նիստը, որը վարել է հիշյալ հանձնաժողովի նախագահ, Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Հ. Ալեքսանյանը, ինչպես նաև մարզի Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի ու Նաիրիի տարածքային զինվորական կոմիսարները ներկայացրել են 2016 թվականի ամառային զորակոչի արդյունքները և ձմեռային զորակոչի...

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2016 ԹՎԱԿԱՆԸ 30.12.2016
Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն ամփոփել է 2016 թվականի ընթացքում մարզում տեղի ունեցած հիմնական իրադարձություններն ու հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում խոսել անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքների և 2017 թվականի ծրագրերի մասին: Կ. Գուլոյանն իր խոսքում ընդգծել է, որ 2016 թվականին ՀՀ Նախագահի և Կառավարության աջակցությամբ մարզային տարբեր բնագավառներում իրականացվել են բազմաթիվ արդյունավետ ծրագրեր: Այդ ծրագրերն ըստ մարզի ղեկավարի ունեցել են տարբեր ուղղություններ. 2016 թվականին...


