Նորություններ
Լրահոս
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
05.05.2017
Մարզի կրթության ոլորտին վերաբերող հարցերի քննարկման նպատակով մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը:
Հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ կայացած խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում մարզպետի օգնական Հ. Ադամյանը տեղեկատվություն է ներկայացրել կրթության բնագավառի գործունեության ընդհանուր ցուցանիշների, առաջիկայում նախատեսվող անելիքների, ինչպես նաև կրթական հաստատություններում պարբերաբար իրականացվող դիտարկումների արդյունքում կատարված վերլուծությունների վերաբերյալ:
Խորհրդակցությանը ամփոփվել է նաև Աբովյանի թիվ 1 հատուկ, Թեղենիքի միջնակարգ և Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Տնօրեններին տրվել է հստակ հանձնարարական թերացումները կարճ ժամանակահատվածում վերացնելու համար:
Կոտայքի մարզպետը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է շարունակել ուսումնասիրությունները ուսումնական հաստատություննրում, սահմանել խիստ վերահսկողություն, բացառել վարչատնտեսական հաստիքներ զբաղեցնողների ազգակցական կապը տնօրինության հետ: Տրվել է մեկամսյա ժամկետ արդյունքները ներկայացնելու համար:
Խորհրդակցությանը քննարկվել է նաև կրթօջախների զարգացմանը նպաստող և արդիական չափանիշներին համապատասխանող գործունեություն կազմակերպելու համար նորովի ծրագրեր ներդնելու հարցը:
Մարզի ղեկավարի կողմից հանձնարարվել է նաև պատշաճ կերպով և սահմանված ընթացակարգերին համապատասխան իրականացնել 2016-2017 ուսումնական տարվա ամփոփիչ աշխատանքները:




