Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

04.05.2017

        Մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի պաշտոնատար անձինք, մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների մի շարք պատասխանատուներ:
    Խորհրդակցության ընթացքում մարզպետի տեղակալ Մ. Մանասյանը ներկայացրել է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանականերում համապատասխան հանձնախմբի ձևավորման և վերջինիս գործունեության կազմակերպմանը միտված օրակարգային հարցերը:
    Կոտայքի մարզպետի կողմից հիշյալ հանձնաժողովին տրվել են հստակ հանձնարարականներ՝ մարզի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:
    Այնուհետև մարզպետի տեղակալ Հ. Հայրապետյանը տեղեկատվություն է տրամադրել մարզում կազմակերպվող ուսումնավարժանքների արդյունքների և այդ ասպարեզում առաջիկայում նախատեսված ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ: Մարզպետի տեղակալն անդրադարձ է կատարել նաև Կոտայքի մարզպետի նախաձեռնությամբ մարզից զորակոչված զինծառայողների և նրանց ծնողների հանդիպումների կազմակերպման մանրամասներին:
    Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչության պետ Հ. Ալեքսանյանը ներկայացրել է մարզի համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի վերանայման ողղությամբ պահանջվող գործողությունների շրջանակը, ինչպես նաև մարզի տարածքում գտնվող արոտավայրերի արդյունավետ օգտագործման ուղղությամբ իրականացված ուսումնասիրությունների վերլուծությունները:
    Քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքներում ոռոգման շրջանի մեկնարկն արդյունավետ կերպով ապահովելուն վերաբերող մի շարք հարցեր, որոնց անդրադարձել է <<Կոտայք>> ՋՕԸ տնօրեն Ա. Խաչատրյանը:
    Աշխատանքային խորհրդակցության ավարտին պարզաբանումներ են տրվել նաև համայնքների ղեկավարների կողմից բարձրացված մի շարք ընթացիկ հարցերի ևս:
    Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանն իր ամփոփիչ խոսքում ընդգծել է խորհրդակցության օրակարգում ընդգրկված հարցերի հրատապությունը և կարևորել վերջիններիս ուղղությամբ համայնքներում նախատեսվող գործընթացների համակողմանի կազմակերպման անհրաժեշտությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36