Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

06.05.2017

        Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
    Ընդունելությանը մասնակցել են Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի ավելի քան 20 բնակիչներ, ովքեր մարզի ղեկավարին ներկայացրել են սոցիալական, առողջապահական, զբաղվածության, ինչպես նաև տարբեր այլ բնագավառներին վերաբերող հարցեր:
    Կոտայքի մարզպետի կողմից բնակիչներին տրվել են համապատասխան պարզաբանումներ, ինչպես նաև բարձրացված մի շարք սոցիալական խնդիրների ուղղությամբ ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:
    Քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացված որոշակի հարցերի հետագա համակողմանի ուսումնասիրման և աջակցության հնարավոր տարբերակներ նախանշելու նպատակով մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18