Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՄԱՐԶՈՒՄ

09.05.2017

        Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է տոնական միջոցառումների շարք:
    Օրվա մեկնարկն ազդարարվել է Մայիսյան հերոսամարտերի հուշահամալիր այցելությամբ: Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց և Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանի ուղեկցությամբ, մարզկենտրոնում հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում,    Արցախյան գոյամարտում և Շուշիի ազատագրման մարտական գործողություններում հերոսացած հայորդիների հիշատակին:
    Այնուհետև մարզի ղեկավարը հուշահամալիրին հարող հրապարակում մասնակցել է Հրազդանի N 2 հիմնական դպրոցի կողմից կազմակերպված գեղարվեստական միջոցառմանը:
    Մայիսի 9-ի հանդիսությունների շարքն ուղեկցվել է նաև տոնական համերգով, որի ընթացքում ելույթներ են ունեցել մարզի լավագույն համույթներն ու անհատ կատարողները:
    Մարզային տոնական համերգի շրջանակներում, գեղարվեստական կատարումներին զուգահեռ, անդրադարձ է կատարվել հայ ժողովրդի պատմության հաղթական ու հերոսական դրվագներին և մեծարանքի խոսքեր են ձոնվել այդ հաղթանակները կերտող հերոսներին:
    Հավելենք, որ Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ տոնական բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել նաև Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում, կրթական, մշակութային ու մարզական հաստատություններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22