Նորություններ
Լրահոս

Տարեցներն ուշադրության կենտրոնում են 01.10.2018
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից լիազորված ներկայացուցիչ Պավել Ցուգունյանն այցելել է Աբովյանի «Նարեկ» ծերանոց, մասնակցել կազմակերպված տոնական միջոցառմանը և մարզպետի կողմից ծերանոցին է նվիրել սառնարան՝ որպես ուշադրության և երախտիքի նշան տարեցների և նրանց խնամքը 25 տարի իրականացնող այս կազմակերպության հանդեպ: Աբովյանի «Նարեկ» ծերանոցը հիմնադրվել է 1999թ-ին՝ «Սաթենիկ» Բարեգործական-հասարակական...

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Ջրվեժում Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացմանը 27.09.2018
Սեպտեմբերի 26-ին Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Իր խոսքում մարզպետը կարևորել է մարզի խոշորացված լավագույն համայնքներից մեկում նման կենտրոնի առկայությունը: «Մեր բոլոր գործողությունների, որոշումների հիմքում մենք որպես ելակետ ունենք մեկ գերնպատակ՝ Կոտայքի մարզի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու: Ես այդ գործում առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր եվրոպացի գործընկերների, գործընկեր...

Գառնիի աղբավայրը լիկվիդացվում է 27.09.2018
Արդեն մեկ շաբաթից ավելի է Կոտայքի մարզի Գառնիի աղբավայրում հայ֊-ամերիկյան «Ուվեյսթթեք» կազմակերպության հետ համագործակցության արդյունքում իրականացվում է աղբավայրի լիկվիդացման պիլոտային նախագիծ: Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի խոսքով, ծրագրի շրջանակներում կազմակերպությունը սեփական ուժերով աղբավայրն ամբողջությամբ լիկվիդացնում է, ինչպես նաև առանձնացվում է օրգանիկ աղբը հետագայում վերամշակելու և գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար. «Սա փորձնական ծրագիր է:...

Շտապօգնության գծային մեքենաներն ու ռեանիմոբիլները Կոտայքի մարզում են 26.09.2018
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ձեռք բերված շտապօգնության մեքենաները սեպտեմբերի 25-ից արդեն Կոտայքի մարզում են: Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն անձամբ ծանոթացավ մեքենաների հնարավորություններին՝ կահավորանքին, հագեցվածությանը և հզորությանը: Նոր մեքենաների առկայությունը վստահաբար կնպաստի շտապ բուժօգնության ծառայության որակի բարելավմանը: Ավտոպարկի համալրումը հնարավորություն կտա ժամանակին արձագանքել շտապօգնության կանչերին՝ նվազեցնելով տեխնիկական պատճառներով առաջացող...
Ավագանու նիստի վերաբերյալ տեղեկացում Գառնի համայնքից 25.09.2018
Ս/թ հոկտեմբերի 4-ին ժամը 17։30-ին Գառնիի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու նիստ: Նիստի օրակարգը 1. Գառնի համայնքում համայնքային սեփականության հողամասերի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ 2. Գառնի համայնքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 20 N 17 հերթական նիստի թիվ 80-Ն...

Խաչմերուկներին տեսանկարահանող սարքեր տեղադրելու վերաբերյալ առաջարկ քաղաքապետերին 25.09.2018
Աբովյան և Հրազդան քաղաքներում բանուկ խաչմերուկներում երթևեկությունը կանոնակարգելու նպատակով այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը առաջարկ է ուղարկել նշված համայնքների ղեկավարներ Վահագն Գևորգյանին և Լիլիթ Ստեփանյանին: Առաջարկվել է անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով դիմել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը՝ վերոնշյալ 2 քաղաքների մի շարք խաչմերուկներում տեսանկարահանող սարքեր տեղադրելու համար: Չնայած այդ խաչմերուկներում լուսացույցների առկայությանը՝ երթևեկության կանոնների խախտման և...


