Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Երիտասարդական խորհրդի երկրորդ նիստում աշխատանքային խմբեր ձևավորվեցին

15.10.2018

Հոկտեմբերի 10-ին Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզպետին առընթեր Երիտասարդական խորհրդի երկրորդ նիստը: Օրակարգում աշխատանքային խմբերի ձևավորման հարցն էր: Նիստին ներկա անդամների կողմից ստեղծվեցին տարբեր աշխատանքային խմբեր:
 Խորհրդի քարտուղար Գևորգ Պետրոսյանի խոսքով, աշխատանքային խմբերն այսուհետ մշակելու են իրենց խմբին առնչվող ոլորտի վերաբերյալ ծրագրեր, այդ ծրագրերն առաջարկությամբ ներկայացնելու են Կոտայքի մարզպետին հետագայում իրագործելու համար: Առաջիկա հինգշաբթի օրը խմբերը պիտի ներկայացնեն առաջին ծրագրերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 12:53:59