Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Շուրջ 354 մլն դրամ Կոտայքի մարզի մի շարք համայնքների խնդիրների լուծման համար

15.10.2018

Կոտայքի մարզում առաջնահերթ մի շարք հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ Կառավարությունը մարզին հատկացրել է ավելի քան 354 մլն դրամ: Հատկացված միջոցներով կլուծվեն խնդիրներ, որոնք տևական ժամանակ համայնքների բնակիչների համար անհանգստության առիթ են եղել:
 Ծրագրերն իրականացվելու են համայնքապետարանների հետ համագործակցությամբ և նրանց կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ըստ ծրագրերով նախատեսված տողերի:
 Ներքոնշյալ համայնքներում նախատեսված են ջրագծերի կառուցման և հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ.
• Գառնի համայնք՝ խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում,
• Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք բնակավայրեր՝ խմելու ջրագծերի կառուցում,
• Կամարիս՝ խմելու ջրագծերի կառուցում,
• Եղվարդ համայնքի Զովունի և Սարալանջ բնակավայրեր՝ խմելու ջրագծերի կառուցում,
• Քարաշամբ՝ Նոր թաղամասի ջրագծի անցկացում,
• Հրազդան՝ Երիտասարդական թաղամասի կոյուղագծի կառուցում և Վանատուր թաղամասի ջրագծի կառուցում,
• Աբովյան՝ Էլար թաղամասում՝ ոռոգման համակարգի և Հանրապետության պողոտայում ջրահեռացման համակարգի անցկացում:
 Մոտ 41 մլն դրամ է հատկացվել 3 համայնքների մանկապարտեզներում առկա խնդիրների լուծման համար:
• Կամարիսում կհիմնանորգվեն մանկապարտեզի շենքի դռներն ու պատուհանները,
•  Նոր Երզնկայի մանկապարտեզում կկառուցվի ջեռուցման համակարգ,
• Մայակովսկիում կնորոգվի մանկապարտեզի շենքի տանիքը, կփոխվեն դռներն ու պատուհանները:
 Հրազդան համայնքում տրամադրված ֆինանսական միջոցներով ձեռք են բերվելու 60 աղբամաններ և 1 աղբատար մեքենա:
«Կոտայքի մարզում ներդնելու ենք բոլոր ջանքերը, որպեսզի տարիներով և նույնիսկ տասնամյակներով չլուծված խնդիրները կարճ ժամանակահատվածում հստակ լուծումներ ստանան»,-ասել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Առաջնահերթ այլ խնդիրների համար համայնքները սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորման համար Կառավարությանը դիմելու ևս մեկ հնարավորություն կունենան նոյեմբեր ամսից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36