Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քասախ համայնքում տեղադրվել են էներգախնայող լեդ լամպեր

Քասախ համայնքում տեղադրվել են էներգախնայող լեդ լամպեր 25.12.2018

Կառավարության 2018թվականի սուբվենցիոն ծրագրով Կատայքի մարզի Քասախ համայնքում իրականացվել է էներգախնայողության ծրագիր:  Ծրագրի արդյունքում համայնքի շուրջ 300 հին՝ 250 վտ հզորությամբ լուսատու լամպերը փոխարինվել են էներգախնայող 80 վտ հզորությամբ լեդ լամպերով՝ ավելի քան 3 անգամ կրճատելով էներգիայի ծախսը:  Համայնքի ամբողջ տարածքն այժմ ապահովված է գիշերային լուսավորությամբ: 138 լուսատու լամպերը համայնքի բյուջեի միջոցներով փոխվել էին նախորդ տարի, մյուս 300-ը հնարավոր դարձավ փոխել...

Աջակցենք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հայրենանպաստ գործունեությանը

Աջակցենք «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հայրենանպաստ գործունեությանը 25.12.2018

Կոտայքի մարզպետարանը խրախուսում է աջակցությունն՝ ուղղված «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի զարգացմանն ու ֆինանսական ռեսուրսների համալրմանը՝ հանուն հայրենանպաստ գործունեության և Գյումրիի առաջընթացի:  Այսօր երկրաշարժից անօթևան մնացած գյումրեցուն բնակարանով ապահովելը իրավամբ պետք է դիտարկել որպես համահայկական խնդիր և դրա լուծումը՝ որպես բոլորիս պարտականություն: Բոլորիս օգնությամբ հարկավոր է անօթևան գյումրեցուն վերջապես դուրս բերել 30-ամյա թշվառ և անհրապույր տնակից ու նրան...

Առինջ համայնքում կառուցվել և վերանորոգվել են ճանապարհներ

Առինջ համայնքում կառուցվել և վերանորոգվել են ճանապարհներ 25.12.2018

ՀՀ Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն երկու ծրագրերով Կոտայքի մարզի Առինջ համայնքում իրականացվել են ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքներ:  Սուբվենցիոն առաջին ծրագրով կատարվել է Առինջի ներհամայնքային երեք՝ 6-րդ, Ստեփանոս Առինջեցու և Մնացականյան փողոցների ճանապարհահատվածների կառուցում (ասֆալտապատում):  Ճանապարհի այդ հատվածները երկար տարիներ չափազանց անմխիթար վիճակում են եղել՝ նույնիսկ անանցանելի ու մեծ խնդիրներ առաջացրել հատկապես դպրոց հաճախող աշակերտների համար:...

Հրազդանի ներհամայնքային երթուղային ցանցը համալրվել է նոր մեքենաներով, իրազեկում Հրազդանի համայնքապետարանից

Հրազդանի ներհամայնքային երթուղային ցանցը համալրվել է նոր մեքենաներով, իրազեկում Հրազդանի համայնքապետարանից 24.12.2018

 Հրազդանի համայնքապետարանը հայտարարել էր ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների մրցույթ: Հայտ էին ներկայացրել «Սպեցտրանսպորտ» և «Գրանտիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:  Մրցույթը կայացել է դեկտեմբերի 11-ին Հրազդանի կայանամերձ հրապարակին հարող տարածքում: Բոլոր մեքենաները անցել են տեխնիկական ստուգատես, հանձնաժողովի անդամների կողմից գնահատվել են բալային համակարգով: Արդյունքում...

Մեղրաձոր համայնքը ձեռք է բերել ամբարձիչ-էքսկավատոր

Մեղրաձոր համայնքը ձեռք է բերել ամբարձիչ-էքսկավատոր 24.12.2018

 Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքը ևս օգտվել է Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված պետական բյուջեի աջակցությունից:  Պետական բյուջեի հատկացումների և համայնքապետարանի համաֆինանսավորմամբ ձեռք է բերվել բելառուսական արտադրության էքսկավատոր ամբարձիչ, որը ծառայում է համայնքի կարիքների համար՝ աղբահանություն, կոմունալ աշխատանքների կազմակերպում, ջրագծերի տեղադրում և այլն:  Կառավարության հուլիսի 26-ի N 920-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը...

«1 պատուհանի»  սկզբունքի ներդրման արդյունքում Քասախ համայնքի բնակիչները կսպասարկվեն մեկ վայրից

«1 պատուհանի» սկզբունքի ներդրման արդյունքում Քասախ համայնքի բնակիչները կսպասարկվեն մեկ վայրից 21.12.2018

Կոտայքի մարզի Քասախի համայնքապետարանի վարչական շենքում Կառավարության 2018թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվել է «1 պատուհանի» սկզբունքի ներդրման, խորհրդակցական դահլիճի վերանորոգման և կահավորման ծրագիր:  Արդյունքում, կատարվել են խարհրդակցական դահլիճի ներքին հարդարման աշխատանքներ, ձեռք են բերվել տեխնիկա, սարքավորումներ՝ այդ թվում՝ թարգմանչական, որոնք հնարավարություն են ընձեռել ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումներ իրականացնել, միջոցառումներ, դասընթացներ, սեմինարներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-19 10:44:50