Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետը պատվոգրեր է հանձնել փրկարար ծառայության 14 աշխատակիցների 27.12.2018
Ուժային կառույցներում իրենց ծառայությունը մատուցող անձնակազմերի հանդեպ մշտական ուշադրությունն ու հոգածությունն ընդգծելու նպատակով՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչություն: Մարզպետի պաշտոնավարման ընթացքում այս կառույցի հետ եղել է արդյունավետ փոխգործակցություն, ինչը Ռոմանոս Պետրոսյանը բարձր է գնահատել նաև հետագայում ոլորտը կատարելագործելուն ուղղված համատեղ քայլերի իրականացման փուլում: Մարզային...

Արամուս համայնքում վերանորոգվել է մշակույթի տան տանիքն ու լուսավորվել են փողոցներ 27.12.2018
Կոտայքի մարզի Արամուս համայնքում ևս 2018 թվականի պետական աջակցության սուբվենցիոն 2 ծրագրեր են իրականացվել: Կառավարության նոյեմբերի 22-ի N 1323-Ն որոշմամբ հաստատված ծրագրով Արամուսի Ջրմուղի և Տիգրանաձորի խճուղի փողոցներում (դրանք համայնքի գլխավոր փողոցներն են), գիշերային լուսավորություն է անցկացվել: Տեղադրվել են նոր սյուներ և էներգախնայող լեդ լուսատուներ: Ծրագրի պայմանագրային արժեքը 14.400.000 դրամ է, որից 5.760.000 դրամը(40%) պետական բյուջեի հատկացումն է, 8.640.000...

Գեղաշեն համայնքում արդիականացվել է ջրամատակարարման ցանցը 26.12.2018
Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն ծրագրերում ընդգրկված Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աշխատանքներն ավարտվել են: Պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում երկու սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել ջրամատակարարման ցանցի բարելավման ուղղությամբ: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ծրագրերի արդյունքում փոխվել են ներհամայնքային խմելու ջրի գլխավոր սնուցող ջրագիծը մինչև բաժանարար ջրագծեր և մեկ թաղամասի ջրագիծն ամբողջությամբ: Կառավարության որոշմամբ հաստատված...

Անապահով ընտանիքներին ծանրոցներ բաժանվեցին. Իրազեկում Ակունքի համայնքապետարանից 26.12.2018
Ակունքի համայնքապետարանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում՝ օրերս համայնքում սոցիալական ծրագիր իրագործվեց: «Մենսենքինդերեն» հիմնադրամի հովանավորությամբ, համայնքի 70 սոցիալապես անապահով ընտանիքների ծանրոցներ բաժանվեց՝ որպես հումանիտար օգնություն: 20 կգ քաշով ծանրոցների մեջ հիմնականում սնունդ և պարենային ապրանքներ էին: Ցուցակում ընդգրկված էին կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքներ համայնքի բոլոր գյուղերից:...

Տեղի ունեցավ մարզխորհրդի տարեվերջյան նիստը 26.12.2018
Այսօր մարզպետարանում այս տարվա վերջին մարզխորհրդի նիստը տեղի ունեցավ, որը վարում էր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Օրակարգային հարցերը վերաբերում էին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, 2018թ. ընթացքում իրականացված վարչական և մասնագիտական հսկողության արդյունքներին, մարզի համայնքներում առկա քաղաքաշինական խնդիրներին: Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման...

Եղանակը Հայաստանում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 26.12.2018
Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկը,30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն,...


