Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

26 թափուր հաստիքները համալրելու համար Հրազդանի բժշկական կենտրոնը հայտարարում է մրցույթ

17.01.2019

ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 10-ի N22 արձանագրային որոշման պահանջների համաձայն հայտարարում է բաց մրցույթ մի շարք թափուր պաշտոնները համալրելու համար:
 ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով բաց մրցույթի մասնակից կարող է լինել ցանկացած անձ, որը կբավարարի ստորև նշված պահանջներին`
1.բարձրագույն և հետբուհական կրթության առկայություն համապատասխան մասնագիտությամբ,
2. հինգ տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` վերջին հինգ տարվա ընթացքում համապատասխան մասնագիտական կատարելագործման առկայություն,
3. բժշկական էթիկայի կանոնների իմացություն,

Առկա թափուր պաշտոններն են.
1. Ուռուցքաբան-1.0 դրույք
2.Նեոնատոլոգ-3.0 դրույք
3.Ֆտիզիատր-1.0 դրույք
4.Նյարդաբան-1.0 դրույք
5.Մանկական նյարդաբան-1.0 դրույք
6.Ընտանեկան բժիշկ-4.0 դրույք
7.Քիթ կոկորդ ականջաբան (մանկական)-1.0 դրույք
8. Հոգեբույժ-թմրաբան-1.0 դրույք
9.Սրտաբան-1.0 դրույք
10.Սրտաբան (մանկական) -1.0 դրույք
11.ԷՍԳ բժիշկ-1.0 դրույք
12.Սոնոգրաֆիստ-1.0 դրույք
13.Բժիշկ-լաբորանտ-1.0դրույք
14.Շտապ օգնության բժիշկ-3.0 դրույք
15.Թերապևտ (ստացիոնար)-1.0 դրույք
16.Մանկաբույժ (ստացիոնար)-1.0 դրույք
17.Վարակաբան-1.0 դրույք
18.Իմունոլոգ-1.0 դրույք
19.Ֆիզիոթերապևտ-1.0 դրույք
 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը անհրաժեշտ է համարում մարզային ենթակայության «Հրազդան» բժշկական կենտրոնի՝ լավագույն բժիշկներով համալրումը:
 Որպես կենտրոնի գործունեությունը վերահսկող կառույցի ղեկավար՝ մարզպետը հորդորել է կոմպետենտ բոլոր մասնագետներին դիմել, մասնակցել մրցույթին և լծվել մարզում բժշկական լավագույն կենտրոններն ունենալու տեսլականի իրագործմանը:
 Մրցույթին կարող է մասնակցել գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, աշխատանքի թույլտվություն և ում կրթական փաստաթղթերը սահմանված կարգով ճանաչվել են Հայաստանի Հանրապետության կողմից:
 Թափուր տեղի հավակնորդների կողմից ներկայացվում է`
1) դիմում/լրացվում է տեղում/
2) մեկ լուսանկար 3x4 չափի,
3)քաղվածք աշխատանքային գրքույկից (աշխատանքային ստաժ ունենալու դեպքում),
4) ինքնակենսագրություն,
5)անձնագրի, բարձրագույն և հետբուհական (ում բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու ժամանակահատվածում օրենսդրությամբ սահմանվել է հետբուհական կրթության պահանջ (ինտերնատուրա, կլինիկական օրդինատուրա)) մասնագիտական կրթության որակավորման աստիճանը հավաստող ավարտական փաստաթղթի (դիպլոմի), վերապատրաստման վկայականի (դրա առկայության դեպքում) պատճենները և բնօրինակները,
6)արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը,
7)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դիմումատուի ցանկությամբ,
8)օտարերկրյա քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և աշխատանքի թույլտվություն:
Անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելուց հետո մրցույթի մասնակիցը կծանոթանա այն իրավական ակտերի ցանկին, որոնցից բաղկացած է լինելու հարցատոմսը:
 Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր` «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատանքային խմբի կողմից /Կոտայքի մարզ ք.Հրազդան Մ.Բաղրամյան թաղամաս, Պուրակային 32 հասցե /, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-15.00-ը:
 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2019թվականի փետրվարի 18-ը:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. փետրվարի 22-ին «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ- ում, ժամը 12:00-ին:
 Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատանքային խմբին
հեռ.`0223 2 34 64, 0223 6 15 00:
 Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար քաղաքացիների ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22