Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ջրառատ համայնքում ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի իրականացման համար հանրային լսումներ են եղել

16.01.2019

Ջրային տնտեսության պետական կոմիտեի ՀՀ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի «ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման» բաղադրիչով Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում չափագրումներ են իրականացվել ու նախնական նախագիծ է մշակվել:
 նախնական նախագծի վերաբերյալ հանրային լսումներ են իրականացվել Ջրառատի համայնքապետարանում, որին մասնակցել են համայնքի ղեկավարը, բնակիչներ և նախագիծը կազմող ընկերությունների պատասխանատուներ:
 Հանրային լսումների ընթացքում ներկայացվել է ներտնտեսային ցանցի վերականգնման համար նախատեսված նախագիծն իր մանրամասներով:
 Լսումների արդյունքում Ջրառատի համայնքապետարանը տվել է իր համաձայնությունը ներտնտեսային ցանցի վերականգնման նախագծային լուծումներին:
 Ըստ այդմ, Ջրառատ համայնքի վերականգնման ենթակա ներտնտեսային ոռոգման համակարգի երկարությունը 1511մ է, շինարարական արժեքը՝ մոտ 37 000 000 դրամ:
 Նախագիծը մշակվել է «ՀայՋրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ, «ԳիդԷպինվեսստ» և «Ջրարբի» ՍՊԸ-ների կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32