Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հանրային իրազեկման միջոցառումներ մարզի բոլոր համայնքներում

Հանրային իրազեկման միջոցառումներ մարզի բոլոր համայնքներում 04.02.2019

Կոտայքի մարզի համայնքներում մեկնարկել են 2018 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հանրային քննարկման և իրազեկման միջոցառումները: Փետրվարի 5-ին՝ ժամը 16.00-ին Կոտայքի մարզի Սոլակի մշակույթի տան դահլիճում, իսկ ժամը 11.00-ին Նոր Երզնկայի համայնքապետարանում տեղի կունենան հանրային իրազեկումներ: Մարզի մյուս համայնքներում նախատեսված հանրային իրազեկման ժամանակացույցին կարող եք ծանոթանալ՝ այցելելով http://kotayk.mtad.am/files/docs/36960.pdf հղումով:

Թեղենիք, Քարաշամբ և Արգել համայնքների շտապ օգնության ծառայության իրականացումը տրամադրվել է «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին

Թեղենիք, Քարաշամբ և Արգել համայնքների շտապ օգնության ծառայության իրականացումը տրամադրվել է «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին 04.02.2019

ՀՀ Կոտայքի մարզում շտապ օգնության ծառայությունը պատշաճ կազմակերպելու և բնակչությանն անհրաժեշտ շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրելու նպատակով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 16-ին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկել է «Նաիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող Թեղենիք, Քարաշամբ և Արգել համայնքների բնակչության շտապ օգնության ծառայության տրամադրումը հանձնարարել «Նոր Հաճնի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին`...

Կոտայքի մարզպետը ներկա էր Ակունք համայնքի մանկապարտեզի բացմանը

Կոտայքի մարզպետը ներկա էր Ակունք համայնքի մանկապարտեզի բացմանը 04.02.2019

Կոտայքի մարզի Ակունք համայնքում այսօր տեղի է ունեցել համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությունը: Հյուրերի շարքում էին նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ՀԱԵ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Եպիսկոպոս Քարամյանը, ով օրհնեց շինությունը, այնտեղ հաճախող երեխաներին, ուսումնամանկավարժական կազմին և ծնողներին:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ողջույնի իր խոսքում ընդգծել է, որ տարածքային կառավարման գերխնդիրը լուսավոր, բարձր որակի կրթական մակարդակ ունեցող դպրոցներ...

ԱՆՎՃԱՐ ատամնաբուժական ծառայություն.իրազեկում է Նոր Գեղիի համայնքապետարանը

ԱՆՎՃԱՐ ատամնաբուժական ծառայություն.իրազեկում է Նոր Գեղիի համայնքապետարանը 01.02.2019

Նոր Գեղիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքում գործող բուժամբուլատորիայում այսուհետ իրականացվելու է ատամնաբուժական Ա Ն Վ Ճ Ա Ր ծառայություն բնակչության հետևյալ խմբերի համար. • 1-ին. 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք, • Սոցիալապես անապահով ընտանիքներ, • Արցախյան պատերազմի մասնակիցներ: Ծառայություններից օգտվելու համար ս/թ-ի փետրվարի 4-ից կարող եք գրանցվել Նոր Գեղիի բուժամբուլատորիայում:  

Ծննդօգնության կազմակերպման երկրորդ մակարդակ «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ին

Ծննդօգնության կազմակերպման երկրորդ մակարդակ «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ին 01.02.2019

 Առողջապահության նախարարի՝ 2019 թվականի հունվարի 22-ի 137-Ա հրամանով, Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ը դասակարգվել է որպես երկրորդ մակարդակի ծննդատուն:  Ծննդատան տնօրեն Նորայր Միքայելյանն արդյունքը պայմանավորեց վերջին ամիսներին ծննդատանը իրականցված փոփոխություններով և ձեռքբերումներով:  Երկրորդ կարգի համար կան չափորոշիչներ, ըստ որի էլ Առողջապահության նախարարության համապատասխան հանձնաժողովը տարին մեկ անգամ այցելում է, ստուգում սահմանված...

Չարենցավան համայնքում տեղադրվում են ժամանակակից  լեդ լուսատուներ

Չարենցավան համայնքում տեղադրվում են ժամանակակից լեդ լուսատուներ 01.02.2019

Չարենցավանի համայնքապետարանի բյուջեի հատկացումներով համայնքի գլխավոր և երկրորդական փողոցների, ներհամայնքային թաղամասերի, մոտ 200 բազմաբնակարան շենքերի բակերի գիշերային լուսավորության նախկին համակարգն ամբողջովին փոխվում է. հին լուսատուները փոխարինվում են ժամանակակից էներգախնայող լեդ լամպերով: Չարենցավանի համայնքապետարանից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում մեկ ամիս անց համայնքը կունենա 100 %-անոց լեդ լուսավորության համակարգ: Մինչև մարտի 15-ը «Մշակույթ» ՀՈԱԿ-ի կողմից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-15 09:27:30