Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը հետևել է շաբաթօրյակի ընթացքին

23.03.2019

Այսօր առավոտից հանրապետության տարածքում մեկնարկել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնած «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող համապետական շաբաթօրյակը:

Կոտայքի մարզի բոլոր 42 համայնքների կրթական և առողջապահական հաստատությունները, գործադիր մարմնի ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները, մասնավոր հատվածն ու պարզապես քաղաքացիներ ակտիվորեն մասնակցում են շաբաթօրյակին:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վաղ առավոտից որդու հետ միասին շրջայց է կատարել մարզի տարբեր համայնքներ և հետևել կրթական հաստատությունների՝ Աբովյանի Ն.Վանյանի անվան թիվ 5 հիմնական, 4-րդ ավագ, Բյուրեղավանի հիմնական, Նոր Գեղիի դպրոցների, ինչպես նաև Սևան-Երևան մայրուղու Բյուրեղավանի վարչական շրջանի հանգստյան գոտիների ճանապարհամերձ տարածքներում և N զորամասի տարածում իրականացավող աշխատանքների ընթացքին:

Ընդգծելով անցկացվող միջոցառման կարևորությունը՝ մարզպետը նշել է, որ մեր մարզը, համայնքը, դպրոցը, բակն ու փողոցը մաքուր պահելը յուրաքանչյուրիս պարտքն է, և մարզը էտալոնային դարձնելու ուղիներից առաջնայինը մարզի դիմագծին հարիր համայնք, փողոց, բակ ունենալն է:

Նշված տարածքներում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև  ուսումնական հաստատությունների աշակերտներ, ուսուցիչներ և պարզապես բնակիչներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22