Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աբովյանի  Հանրապետության պողոտայի երկրորդ հատվածում ջրահեռացման համակարգ կտեղադրվի

Աբովյանի Հանրապետության պողոտայի երկրորդ հատվածում ջրահեռացման համակարգ կտեղադրվի 21.01.2019

ՀՀ ՏԿԶՆ աջակցությամբ նախատեսվում է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի երկրորդ հատվածում ջրահեռացման համակարգի անցկացման ծրագիր իրականացնել:  Աբովյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ պայմանագրի կնքման փուլում են գտնվում, որից հետո միայն պարզ կդառնա պետական բյուջեի ու համայնքի ֆինանսավորման չափը:  Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է ջրահեռացման համակարգ՝ անձրևաջրերի հոսքը կառավարելու համար:  Հանրապետության պողոտայի առաջին հատվածի ջրահեռացման համակարգը...

Աբովյանի բժշկական կենտրոնը տեղեկացնում է պատվաստումների անցկացման մասին

Աբովյանի բժշկական կենտրոնը տեղեկացնում է պատվաստումների անցկացման մասին 18.01.2019

Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ հաշվի առնելով Սուր Շնչառական Վիրուսների բարձր մակարդակի տարածվածությունը՝ կենտրոնում իրականացվում են անվճար պատվաստումներ գրիպի դեմ. դրանք ըստ ցանկության են:  Բժշկական կենտրոնը հորդորում է առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկին՝ ըստ բնակության վայրի, և չսպասել հիվանդության բարդացմանը կամ խորացմանը:  Միաժամանակ խորհուրդ է տալիս նախքան հիվանդանալը կիրառել կանխարգելիչ միջոցառումներ` կրել բժշկական դիմակներ,...

Միջհամայնքային և ներմարզային երթուղիներն ուսումնասիրելու նպատակով մարզպետարանում աշխատանքային խումբ է ձևավորվել

Միջհամայնքային և ներմարզային երթուղիներն ուսումնասիրելու նպատակով մարզպետարանում աշխատանքային խումբ է ձևավորվել 18.01.2019

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով մարզպետարանում այս պահին ձևավորվել է աշխատանքային խումբ՝ միջհամայնքային և ներմարզային երթուղիները ուսումնասիրելու, երթուղիների քարտեզը պատրաստելու, հնարավոր փոփոխություններն ու ակնկալվող նոր իրավիճակն առավել տեսանելի ձևով քննարկելու նպատակով:  Մատնանշելով քաղաքացիներից ստացված բազմաթիվ դժգոհությունները՝ մարզպետն ընդգծել է, որ տեղային ու ժամանակավոր լուծումներն անարդյունավետ են, քանի դեռ չկա համակարգային մոտեցում, քանզի մեկ համայնքում խնդիրը...

Նոր Գեղիում տեղադրված լեդ լամպերը հնարավորություն կտան ավելի քան 4 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը

Նոր Գեղիում տեղադրված լեդ լամպերը հնարավորություն կտան ավելի քան 4 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը 18.01.2019

Էներգախնայող լեդ լամպեր արտադրող հայկական «Լեդ Կրիստալ» ՍՊԸ տնօրինությունը վերջերս նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ Կոտայքի մարզի համայնքներից մեկում իրականացնելու էներգախնայողությանն ուղղված փորձարարական ծրագիր:  Մարզպետի առաջարկով՝ «Լեդ Կրիստալ» ՍՊԸ և Նոր Գեղի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Պապյանի միջև համաձայնություն է ձեռք բերվել լեդ լամպեր տեղադրել համայնքի կենտրոնական փողոցներից մեկում:  Ընկերության կողմից այսօր համայնքի Ֆ.Թևոսյանի անվան...

26 թափուր հաստիքները համալրելու համար  Հրազդանի բժշկական կենտրոնը հայտարարում է մրցույթ

26 թափուր հաստիքները համալրելու համար Հրազդանի բժշկական կենտրոնը հայտարարում է մրցույթ 17.01.2019

ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 10-ի N22 արձանագրային որոշման պահանջների համաձայն հայտարարում է բաց մրցույթ մի շարք թափուր պաշտոնները համալրելու համար:  ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 10-ի թիվ 22 արձանագրային որոշման պահանջներով բաց մրցույթի մասնակից կարող է լինել ցանկացած անձ, որը կբավարարի ստորև նշված պահանջներին` 1.բարձրագույն և հետբուհական կրթության առկայություն համապատասխան մասնագիտությամբ, 2. հինգ տարուց...

Հանրային լսումների հրավեր «Գողթի ջրանցքի առավել վթարային հատվածների վերականգնման» նախագծի վերաբերյալ

Հանրային լսումների հրավեր «Գողթի ջրանցքի առավել վթարային հատվածների վերականգնման» նախագծի վերաբերյալ 17.01.2019

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110 Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2019թ. հունվարի 29-ին ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Գողթի համայնքապետարանում տեղի կունենան հանրային քննարկումներ «Գողթի ջրանցքի առավել վթարային հատվածների վերականգնման» նախագծի վերաբերյալ։  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:41:40