Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանի համայնքապետարանը հրավիրում է հանրային լսումների

13.03.2019

Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում 2019 թվականի մարտի 12-ից մինչև մարտի 29-ը ներառյալ կազմակերպվող «Կապելո Բիանկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի 07-055-0212-0091 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արտադրական օբյեկտների գործառնական նշանակության շարքը դասելու և նշված տարածքում սնկի կոմպոստի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ հանրային քննարկումներին:

Քննարկվող թեմաների վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ կարող են գրավոր ներկայացվել Բյուրեղավանի համայնքապետարան կամ ուղարկվել համայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեով (byureghavan.kotayq@mta.gov.am):

Լսումները (քննարկումները) անցկացվելու են 2019 թվականի մարտի 29-ին ժամը 16:00-ին Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 65203 հեռախոսահամարով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36