Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզից 69 ծրագրային հայտեր են ներկայացվել՝2019 թվականի սուբվենցիաներով համաֆինանսավորվելու նպատակով

12.03.2019

Կոտայքի մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացման ու սոցիալական նշանակության ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԶՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 69 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով:

Սուբվենցիաներով համաֆինանսավորման առավելագույն ծրագրեր են ներկայացրել Հրազդան, Եղվարդ, Ծաղկաձոր, Ակունք, Քասախ, Ջրվեժ համայնքները։

Ծրագրերում ներառված են շուրջ 32  համայնքներ՝ 40  բնակավայրերով։

Նախատեսվում է.

• Մանկապարտեզների կառուցում՝ Արամուս, Գեղաշեն, Գողթ, Վերին Պտղնի և Ջրվեժ բնակավայրերում,
• Մանկապարտեզների վերակառուցում /հիմնանորոգում/ ՝ Աղավնաձոր, Զովք, Կապուտան, Նոր Գյուղ, Եղվարդի 2-րդ, Զորավան բնակավայրերում,
• Արվեստի դպրոցի կառուցում՝ Ծաղկաձորում,
• Մշակութի տների վերակառուցում /հիմնանորոգում/ ՝ Արզնի, Գետամեջ, Պռոշյան, Սոլակ, Քանաքեռավան բնակավայրերում,
• Քաղաքային մարզադալիճի հիմնանորոգում Նոր Հաճնում (կսպասարկեն նաև հարակից 2 դպրոցներին),
• Նոր թաղամասերի գազաֆիկացում՝ Նոր Երզնկա, Գետարգել բնակավայրերում և Սևաբերդ համայնքում (ամբողջական),
• Բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերում կոմունալ տնտեսությունների համար՝ Հրազդան, Ծաղկաձոր և Աբովյան համայնքներում (Աբովյանում՝ նաև աղբարկղերի ձեռքբերում),

ինչպես նաև

• խմելու ջրի խորքային հորերի և ջրագծերի ներքին ցանցերի կառուցում, ոռոգման ջրի ցանցերի հիմնանորոգում, կոյուղագծերի անցկացում, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, բակային տարածքների բարեկարգում, փողոցային լուսավորության անցկացում, բազմաբնակարանային շենքերի տանիքների և վերելակների հիմնանորոգում մի շարք քաղաքային և գյուղական բնակավայրերում (Հրազդան, Եղվարդ, Չարենցավան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Նոր Երզնկա, Կամարիս, Բալահովիտ, Լեռնանիստ, Առինջ, Թեղենիք, Գեղաշեն, Սոլակ, Կապուտան, Հատիս, Նոր Գյուղ, Ակունք, Զովունի, Արգել, Քանաքեռավան, Քասախ, Ձորաղբյուր, Զովք, Մրգաշեն, Պտղնի, Գետամեջ, Նոր Գեղի, Նոր Արտամետ)։

Անդրադառնալով պետական բյուջեի աջակցության միջոցով մարզի համայնքներում նախատեսվող ծրագրերի իրականացմանը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ առավելագույն թվով ծրագրերի ներկայացումը խոսում է մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ փոխգործակցության մասին՝ միտված համայնքների կայուն զարգացմանը և կյանքի որակի էական փոփոխմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18