Նորություններ
Լրահոս

Շաբաթօրյակի ընթացքը Կոտայքի մարզում 23.03.2019
Այսօր առավոտյան ժամը 9. 00-ից Կոտայքի մարզում մեկնարկած համապետական շաբաթօրյակն ընթացքի մեջ է: Շաբաթօրյակի աշխատանքները համակարգում է մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, իսկ մարզի առանձին տարածաշրջաններում՝ Կոտայքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ: Շաբաթօրյակին մասնակցում են մարզի 42 համայնքների քաղաքացիներ՝ կրթական, առողջապահական հաստատություններից, տարբեր կազմակերպություններից՝ այդ թվում նաև մասնավոր հատվածից: Կոտայքի մարզում շաբաթօրյակին ներգրավված է շուրջ 158 միավոր...

Խորհրդակցություն մարզային բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ 22.03.2019
Կոտայքի մարզային առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ այսօր քննարկում էր կազմակերպվել Կոտայքի մարզպետարանում,որը վարում էր Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Լուսինե Դանիելյանը: Նպատակը հումանիտար մարդասիրական օգնության տրամադրման գործընթացի ակտիվացումն էր, դեղորայքային և բժշկական նշանակության առարկաների...

Կոտայքի մարզը պատրաստվում է համապետական շաբաթօրյակին 22.03.2019
Մեր մարզի, համայնքի, փողոցի ու բակի մաքրությունը սկսվում է մեզանից, և Կոտայքի մարզը Էտալոնային դարձնելու ճանապարհին շատ կարևոր է յուրաքանչյուրիս քայլը՝ քաղաքը, գյուղը, բակը բարեկարգելու չափազանց կարևոր գործում: Մարտի 23-ին ակնկալում ենք մեր բոլոր համաքաղաքացիների միասնական աշխատանքը՝ հանուն ավելի բարեկարգ և մաքուր Կոտայքի: Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մարզում կմաքրվեն հանգստի գոտիները, պատմամշակութային կոթողների և հուշարձանների տարածքները, ճանապարհամերձ գոտիները,...
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշման համաձայն Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքներով Կոտայքի մարզի նախկին Նոր Գյուղ համայնքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես. • Գնումների գործընթացում չեն ներկայացվել գնումների պլաններ, գնման պայմանագրեր կնքելու վերաբերյալ հայտարարություններ, մի շարք գնումներ կատարվել են ֆիզիկական...

Կոտայքի մարզպետարանում շարունակվում է շտաբային ուսումնավարժությունը 21.03.2019
Կոտայքի մարզպետարանում «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը Գառնի համայնքում ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժության երկրորդ օրն էր՝ գործնական փուլը: Խաղարկվում էր Կոտայքի մարզի Գառնի համայնքում առավոտյան ժամը 8.00-ին գրանցված երկրաշարժ և ըստ այդմ բնակչության պաշտպանության կազմակերպման ուղղությամբ իրականացվող քայլերը: Ըստ սցենարի, ԱԻՆ Փրկարար Ծառայության Կոտայքի մարզային ՃԿԿ-ից ստացված ազդարարումից հետո Կոտայքի մարզպետը հրավիրել է...

Եղանակը Կոտայքի մարզում 21.03.2019
Հանրապետության տարածքում մարտի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 24-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Կոտայքի մարզի նախալեռներում մարտի 22-ի ցերեկը կդիտվի 10-12 աստիճան, իսկ լեռնային շրջաններում՝ 2-7 աստիճան տաքություն:


