Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ու՞մ պետք է դիմել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար

16.04.2019

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մեկնարկը տրված է:

Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակն է նպաստել տնտեսվարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:

Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնեցին, որ այս ծրագրի արդյունքում կլուծվեն սոցիալական, զբաղվածության խնդիրներ, կավելանա անասնապահական մթերքների արտադրությունը, ինչպես նաև օգտագործվող հողերի քանակը և այլն:

«Գյուղացիական տնտեսությունների կողմից ծրագրից օգտվելու առաջին քայլը համապատասխան բանկերին դիմելն է, ապա՝ Գյուղատնտեսության Հիմնադրամին, որը գտնվում է Երևանում՝ Ադոնցի 6 հասցեում: Այնտեղ լրացվում է հայտը, և օրինակը ետ է վերադարձվում բանկին: Հիմնադրամի գործող մասնաճյուղում կազմակերպվում են մեկօրյա կամ երկօրյա դասընթացներ՝ կախված այն հանգամանքից, թե ինչ վարկից են ցանկանում օգտվել: Արդյունքում դիմողը ձեռք է բերում հավաստագիրը և կրկին վերադառնում բանկ, որին դիմել է: Մեր ցանկությունն այն է, որ գյուղատնտեսությունը զարգանա և գյուղացիական տնտեսությսւնները հնարավորություն ստանան օգտվելու պետության, ստեղծած հնարավորություններից»,-նշել է գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը:

Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում գործում է թեժ գիծ՝ 0223 2 32 40 հեռախոսահամարով, որին կարող են դիմել գյուղացիական տնտեսությունները և ստանալ ցանկացած խորհրդատվություն:

Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով մարզպետարանի պաշտոնական կայքէջի http://kotayk.mtad.am/news/item/2019/04/08/agrobiznes1/ հղումով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-17 16:56:51