Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նուռնուսի և Ջրաբերի մոբիլ մանկապարտեզներում փոխվել են դռներ և պատուհաններ

12.04.2019

Շարունակվում է Բյուրեղավանի համայնքապետարանի և Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ համագործակցությունը:

Բյուրեղավանի համայնքապետարանից հայտնում են, որ այս համագործակցության արդյունքում 2018 թվականին Նուռնուս և Ջրաբեր բնակավայրերում ներդրվեց Մոբիլ մանկապարտեզների համակարգը, որը հնարավորություն տվեց զգալիորեն բարելավել գյուղերում նախադպրոցական կրթության մակարդակը:

Համայնքապետարան և հասարակական կազմակերպություն համաֆինանսավորմամբ ս/թ. ապրիլի 11-ին շինարարական աշխատանքներ իրականացվեցին մոբիլ մանկապարտեզներում: Նուռնուսի մոբիլում հին դռներն ու պատուհանները փոխվեցին ջերմամեկուսացնող դռներով և պատուհաններով, փոխվեց նաև վարչական ղեկավարի նստավայրի մուտքի հին, անորակ դուռը նորով: Ջրաբերի մոբիլ մանկապարտեզում տեղադրվեց մուտքի նոր դուռ:

Համայնքապետարանից հայտնում են, որ առաջիկայում տեղադրվելու են ֆոտովոլտային արևային կայաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-04-23 17:15:32