Նորություններ
Լրահոս

Մարզպետն աշխատանքային այցով «Կոտայք» Ջրօգտագործողների Ընկերությունում էր 17.04.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով «Կոտայք» Ջրօգտագործողների Ընկերությունում էր, որտեղ խորհրդակցություն անցկացրեց ընկերության 5 տեղամասերի պետերի և պատասխանատուների մասնակցությամբ: Այցի նպատակը գարնան գյուղատնտեսական և ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր, խնդիրների քննարկումը և այս հարցում որևէ թերացման բացառումը: Մարզպետը ՋՕ-ի պատասխանատուներին հանձնարարեց համագործակցելով ՏԻՄ ղեկավարների հետ՝ ակտիվ ներգրավվել...

Կոտայքի մարզպետը պատվոգրեր է հանձնել ոստիկանության մի շարք ծառայողների 16.04.2019
Ապրիլի 16-ին Հայաստանում նշում են Ոստիկանության օրը: Մասնագիտական տոնի առթիվ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողների: Շնորհավորելով ոստիկանության բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ և առանձնահատուկ ընդգծելով վերջիններիս դերը պետության կայացման, ամրապնդման այս փուլում՝ մարզպետը կարևորել է ոստիկանների ծառայողական պարտքի գիտակցումը պետության, պետականության հանդեպ. «Ուզում եմ իմանաք, որ...

Ու՞մ պետք է դիմել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար 16.04.2019
ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մեկնարկը տրված է: Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակն է նպաստել տնտեսվարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը: Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնեցին, որ այս ծրագրի արդյունքում կլուծվեն սոցիալական, զբաղվածության խնդիրներ, կավելանա...

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրում է դասընթացի 16.04.2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) 2019 թվականի ապրիլի 25-26-ը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում իրականացնում է «Դասընթաց Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար» ծրագիրը: Մասնակիցներին կներկայացվեն պետական երիտասարդական քաղաքականությունը, Նախարարության կողմից իրականացվող երիտասարդական միջոցառումներն ու ծրագրերը, Նախարարության կողմից...

Մարզպետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանատան ներկայացուցիչների 15.04.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Մոհսեն Ռահիմիին, դեսպանատան տարբեր բաժինների պատասխանատուների, իրանցի գործարարների: Ողջունելով հյուրերին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Իրանի ժողովրդի նկատմամբ և ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայսատանի ավանդական-բարեկամական հարաբերությունները՝ պատրաստակամություն է հայտնել աջակցելու...

Հիմնանորոգվում են Ակունք համայնքի Նոր Գյուղի մշակույթի տունը և Զառ բնակավայրի մշակույթի տան տանիքը 12.04.2019
Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի բյուջեի միջոցներով մեկնարկած Նոր Գյուղի մշակույթի տան և Զառ գյուղի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկացնում է Ակունքի համայնքապետարանը: Համայնքապետարանից հայտնում են, որ Նոր Գյուղի մշակույթի տան հիմնանորոգման շահած ծրագրի արժեքը 7. 070. 700 դրամ է, որով կապիտալ նորոգվում են մշակույթի տան դահլիճը, հանդերձարանները, փոխվում են տանիքը, պատուհանները, հատակը և այլն: Աշխատանքները նախատեսվում է ավարտին...


