Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի 12 դպրոցներ միացել են «Արմաթ» լաբորատորիաների ցանցին

13.05.2019

Կոտայքի մարզի հանրակրթական 12 դպրոցներ արդեն միացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին: Դա հնարավոր է դարձել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ համագործակցության արդյունքում՝ ինժեներական կրթությունը հասանելի դարձնելու դպրոցական վաղ տարիքից:

Այդ դպրոցներն են.

✔Գառնիի թիվ 1 հիմնական դպրոց
✔Գառնի բանավանի հիմնական դպրոց
✔Ջրվեժի միջնակարգ դպրոց
✔Լեռնանիստի միջնակարգ դպրոց
✔Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
✔Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց
✔Բալահովիտի միջնակարգ դպրոց
✔Նոր Գեղիի թիվ 1 միջնակարգ դպրոց
✔Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոց
✔Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց
✔Քանաքեռավանի միջնակարգ դպրոց
✔Քասախի թիվ 2 միջնակարգ դպրոց:

Հիշեցնենք, որ վերջերս Կոտայքի մարզպետի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև հուշագիր էր ստորագրվել Կոտայքի մարզի հանրակրթական համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում՝««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների միջոցով» ծրագիրն իրականացնելու համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսված էր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնում Կոտայքի մարզի 12 դպրոցներում (ներկայում). կողմերը պայմանավորվել են նաև ջանքեր ներդնել՝ ներգրավելու պետական և ոչ պետական միջոցներ մինչև 2021 թվականը Կոտայքի մարզի հանրակրթական ողջ համակարգում (բոլոր դպրոցներում) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման և հիմնման համար:

Հուշագրի կնքումից անմիջապես հետո 12 դպրոցներն ամենակարճ ժամկետներում հիմնեցին լաբորատորիաները: Այս պահին նշված բոլոր դպրոցների լաբորատորիաներում աշակերտների ներգրավման աշխատանքներ են իրականացվում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32