Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Վերին Պտղնիի համայնքապետարանը տեղեկացնում է

08.05.2019

Կոտայքի մարզի Վերին Պտղնիի համայնքապետարանում տեղի ունեցավ 2019 թվականի պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով Վերին Պտղնի համայնքում «Մանկապարտեզի շենքի կառուցման» ծրագրի (բյուջետային ֆինանսավորման) հայտի վերաբերյալ համայնքապետարանի կողմից կազմակերպված հանրային լսումներ (քննարկում):

Վերին Պտղնիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքի ղեկավարը ներկայացրել է սուբվենցիա ստանալու նպատակով կազմված ծրագրային հայտը, որը բխում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի դրույթներից:

Վերին Պտղնի համայնքը չունի մանկապարտեզ, ինչի բացակայությունը հնարավորություն չի տալիս համայնքի նախադպրոցական տարիքի երեխաններին տեղում մատուցել որակյալ նախադպրոցական կրթություն:

Նորակառույց երկհարկանի՝ քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխան շենքը և դրա բակը կկահավորվեն անհրաժեշտ գույքով, ուր կայցելեն մինչև 60 երեխա:

Համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա նախատեսվում է մոտ 330 քմ մակերեսով նորակառույց մանկապարտեզում ստեղծել երկու խումբ:

Հանրային լսումների արդյունքում որոշվեց տալ հավանություն` ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով Վերին Պտղնի համայնքում «Մանկապարտեզի շենքի կառուցման» ծրագրին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00