Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հարուցվել է քրեական գործ Աբովյանում 67 միավոր համայնքային սեփականության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների փաստերի հիմքով

Հարուցվել է քրեական գործ Աբովյանում 67 միավոր համայնքային սեփականության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների փաստերի հիմքով 29.05.2019

Աբովյանի համայնքապետարանի կողմից 2019 թվականի մարտի 7-ին կայացրած թվով 67 միավոր համայնքային սեփականության բնակավայրի նպատակային նշանակության հողամասերի դասական աճուրդի գործընթացում թույլ տրված իրավախախտումների վերաբերյալ Կոտայքի մարզպետի հաղորդման հիման վրա ՀՀ Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով: Մերժվել է նաև նույն գործով մարզպետի կողմից...

Կայացել է ավանդական նկարչական պլեները Կոտայքի մարզի փոքրիկ նկարիչների մասնակցությամբ

Կայացել է ավանդական նկարչական պլեները Կոտայքի մարզի փոքրիկ նկարիչների մասնակցությամբ 27.05.2019

2019 թվականի մարզային մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի համաձայն` երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների 2019 թվականի մարզային փառատոնի շրջանակներում մայիսի 23-ին Արագածոտնի մարզի Հովհանավանքի տարածքում կայացել է գեղարվեստի և արվեստի դպրոցների սաների ավանդական նկարչական պլեները, որին մասնակցել են Հրազդանի Երվանդ Քոչարի և Չարենցավանի Գառզուի անվան արվեստի, Գառնիի և Աբովյանի գեղարվեստի, Նոր Հաճնի, Նոր Գեղիի, Բյուրեղավանի, Գեղաշենի, Եղվարդի, Արզականի, Քանաքեռավանի արվեստի...

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առիթով

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առիթով 24.05.2019

Սիրելի´ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ Վերջին զանգի տոնի առիթով: Այսօր դուք թերթում եք ձեր կյանքի ամենակարևոր ու հիշարժան էջերից մեկն ու մուտք գործում պատասխանատվությամբ լի նոր կյանք: Ձեր կուտակած գիտելիքները, հույզերն ու հիշողություններն ուղեկցելու են ձեզ նաև հասուն կյանքում: Այն մանկավարժները, ովքեր հարազատ մոր նման կրթել ու դաստիարակել են ձեզ, հավերժ մնալու են ձեր հուշերում: Նոր կյանք մտնելիս` հիշե´ք, որ դուք ապրում եք ազատ, անկախ ու հաղթանակած...

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին զանգ» միջոցառմանը

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին զանգ» միջոցառմանը 24.05.2019

Չնայած արձակուրդի մեջ գտնվելուն՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Աբովյանի Մշակույթի տանը  ներկա է գտնվել  թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին զանգ» միջոցառմանը: Մատնանշելով այսօր մարզի ավագ դպրոցներն ավարտող շուրջ 1600 12-րդ դասարանցիներին և դիմելով նաև Աբովյանի թիվ 4 ավագ դպրոցի շուրջ 100 շրջանավարտներին՝ մարզպետը նշել է. «1600 12-րդ դասարանցիներից 860-ը հայտագրվել են Բարձրագույն Ուսումնական Հաստատություններ ընդունվելու համար: ԲՈւՀ-եր դիմած մեր...

Կոտայքի մարզպետը Նոր Երզնկա համայնքում  մասնակցել է նոր ճանապարհահատվածի հանդիսավոր բացմանը

Կոտայքի մարզպետը Նոր Երզնկա համայնքում մասնակցել է նոր ճանապարհահատվածի հանդիսավոր բացմանը 24.05.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մասնակցել է Նոր Երզնկա համայնք մտնող 3 կմ ճանապարհահատվածի հանդիսավոր բացմանը: Այն անկախացումից ի վեր չէր նորոգվել: Ճանապարհահատվածի կառուցումը իրականացվել է Ռուսաստանում բնակվող եղբայրներ Սերգո, Սամվել և Վիկտոր Ստեփանյանների ներդրումների արդյունքում: Հանդիսավոր բացմանը ներկա էին նաև Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության...

Կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների շրջանում

Կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ 18 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների շրջանում 23.05.2019

ՀՀ-ում 2019 թվականի մայիսի 20-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում 18 ամսականից մինչև 5 տարեկան (4 տարեկան 11 ամսական 29 օրական) երեխաների շրջանում կազմակերպվելու և իրականացվելու են պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ՝ չպատվաստված և թերի պատվաստված, ինչպես նաև այն երեխաների շրջանում, ովքեր կենդանի բերանային պոլիոմիելիտի դեմ պատվաստումներից անկենդան պատվաստումների փուլային անցման արդյունքում այլևս հնարավորություն չեն ունենա պոլիոմիելիտի 4-5-րդ դեղաչափը ստանալու կենդանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-10 12:54:14