Նորություններ
Լրահոս

Նոր Գեղիում տեղադրվել են նոր կանգառներ 13.05.2019
Համայնքապետարան-հասարակական կազմակերպություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղադրվել են երեք նոր կանգառներ, որոնց նաև լուսավորության համակարգ է միացված: Նոր Գեղիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ «Նոր Գեղի, նոր կանգառ» ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է ևս երեք կանգառներ տեղադրել համայնքի այլ թաղամասերում:

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների օրերը 13.05.2019
Կրթության և գիտության նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2019 թվականի միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների: Բուհերի ընդունելության միասնական քննություններն անցկացվելու են հունիսի 4-25-ն ընկած ժամանակահատվածում։ Հունիսի 4-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն», Հունիսի 7-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», Հունիսի 11-ին՝ «Ֆիզիկա», Հունիսի 14-ին՝...

Խոնարհումի տուրք մայիսյան հաղթանակները կերտածների հիշատակին 10.05.2019
Մայիսյան եռատոնի կապակցությամբ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանի պաշտոնատար անձանց և քաղաքացիների ուղեկցությամբ մայիսի 9-ին Աբովյանում այցելել է Շուշիի ազատագրմանը նվիրված հուշահամալիր և Էլարի` «Մեծ Հայրենականի զոհերին» նվիրված հուշարձան: Մարզպետը ծաղիկներ է խոնարհել՝ ի նշան հարգանքի ու երախտիքի: Կարևորելով մայիսյան հաղթանակաները՝ որպես հայ ժողովրդի պատմության փառահեղ էջերից մեկը՝ մարզպետը նշել է, որ այսօր էլ հայ ժողովուրդը շարունակում է հաղթանակներ տոնել բոլոր...

Վերին Պտղնիի համայնքապետարանը տեղեկացնում է 08.05.2019
Կոտայքի մարզի Վերին Պտղնիի համայնքապետարանում տեղի ունեցավ 2019 թվականի պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով Վերին Պտղնի համայնքում «Մանկապարտեզի շենքի կառուցման» ծրագրի (բյուջետային ֆինանսավորման) հայտի վերաբերյալ համայնքապետարանի կողմից կազմակերպված հանրային լսումներ (քննարկում): Վերին Պտղնիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ համայնքի ղեկավարը ներկայացրել է սուբվենցիա ստանալու նպատակով կազմված ծրագրային հայտը, որը բխում է «Տեղական...

Կոտայքի մարզում ծնվել է 146 երեխա 07.05.2019
2019 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 146 ծնունդ ՝ 84 տղա և 62 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների. • Չարենցավանի ծննդատուն՝ 16 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 8 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 59 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 63 ծնունդ

Հացավանի համայնքապետարանն իրազեկում է հանրային լսումների անցկացման մասին 06.05.2019
Հացավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու 2019 թվականի մայիսի 07-ին ժամը 11 00-ին կայանալիք հանրային քննարկումներին: Օրակարգում 2019 թվականի սուբվենցիաների միջոցով Հացավան համայնքի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրային հայտի քննարկումն է: Համայնքապետարանը տեղեկացնում է, որ շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցիաների ծրագրային հայտերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները...