Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առողջապահության ոլորտում բարեփոխումները շարունակվում են

28.06.2019

Մի քանի կետով այն մասին, թե ինչի վրա է ծախսվելու ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված 12 միլիարդ 33 միլիոն ՀՀ դրամից.

• «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետական պատվերի շրջանակներում, ինչպես նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1,750.0 մլն դրամ
• «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում պլանավորվում է փոխհատուցել անհետաձգելի վիրահատությունների, այդ թվում` նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for life), կյանք փրկող գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբոլիտիկ բուժման ծառայությունների մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1.2 մլրդ դրամ
• Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի վերանորոգում
• Կոտայքի մարզի «Նարիրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակառուցում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22