Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ծաղկաձորում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական փառատոնը

Ծաղկաձորում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական փառատոնը 14.06.2019

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն (ՀԱՊԿ) հունիսի 11-13-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կազմակերպել էր հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնը: Փառատոնին մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձինք` հանրապետության տարբեր մարզերից, ովքեր չափեցին իրենց ուժերը անվասայլակներով բասկետբոլ, սեղանի թենիս, ծանրամարտ, բազկամարտ, շախմատ, լող մարզաձևերում: Ծաղկաձորի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության...

Գառնիում տեղի կունենա «Գառնի»  եռալեզու գրքի շնորհանդեսը

Գառնիում տեղի կունենա «Գառնի» եռալեզու գրքի շնորհանդեսը 14.06.2019

Գառնիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին, ժամը 18:00-ին Գառնիի Գեղարվեստի դպրոցում տեղի կունենա Արմենուհի Մկրտչյանի «Գառնի» եռալեզու գրքի շնորհանդեսը: Կոնֆերանսը կազմակերպվել է Գառնիի համայնքապետարանի և Շվեյցարիայի դեսպանատան հետ համատեղ: Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել գրքի շնորհանդեսին:  

Վերին Պտղնիի համայնքապետարանը  հայտարարում է հողամասի աճուրդի մասին

Վերին Պտղնիի համայնքապետարանը հայտարարում է հողամասի աճուրդի մասին 14.06.2019

Կոտայքի մարզի Վերին Պտղնիի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ, որը տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 4-ին ժամը 12:00-ին Վերին Պտղնիի համայնքապետարանում` ՀՀ Կոտայքի մարզ, Վերին Պտղնի համայնք, 2-րդ փողոց, թիվ 48 հասցեում: Աճուրդի առարկա է հանդիսանում Լոտ 1- Վերին Պտղնի համայնքում գտնվող, 07-062-0022-0004 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության 0.01936 հա մակերեսով հողամասը` 29 040 ՀՀ դրամ մեկնարկային գնով: Հողատեսքը սերվիտուտով...

Արամուսի միջնակարգ դպրոցում ներառական կրթություն ստացող աշակերտների համար ռեսուրս սենյակ է բացվում

Արամուսի միջնակարգ դպրոցում ներառական կրթություն ստացող աշակերտների համար ռեսուրս սենյակ է բացվում 13.06.2019

Կոտայքի մարզի Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի բյուջեի տնտեսված միջոցների հաշվին (շուրջ 600 000 դրամ) այս պահին իրականացվում է ներառական կրթություն ստացող աշակերտների անհատական պարապմունքների համար նախատեսված ռեսուրս սենյակի վերանորոգման աշխատանքներ: Արամուսի միջնակարգ դպրոցը 2016 թվականից իրականացնում է ներառական կրթություն, սակայն անհրաժեշտություն էր առաջացել 9 աշակերտների համար ստեղծել պայմաններ բազմամասնագիտացված ուսուցիչների կողմից անհատական պարապմունքների անցկացման...

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Gastronomic Camp Armenia արտագնա միջոցառումը. գաստրոտուրիզմի էպիկենտրոն է ընտրվել Կոտայքի մարզը

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Gastronomic Camp Armenia արտագնա միջոցառումը. գաստրոտուրիզմի էպիկենտրոն է ընտրվել Կոտայքի մարզը 13.06.2019

Հունիսի 19-ից 22-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Gastronomic Camp Armenia արտագնա միջոցառումը։ Որպես գաստրոտուրիզմի էպիկենտրոն ընտրվել է հենց Կոտայքի մարզը: Միջոցառումն անցկացվում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և մարզպետարանի գործուն աջակցությամբ: Այն անցկացվելու է Աղվերանում. միայն 2 օր՝ հունիսի 21-ին և 22-ին, Աղվերանի Best Resort Aghveran Hotel-ի բացօթյա Pop-up ռեստորանում շեֆ-խոհարարների միջազգային խումբը կմատուցի Կոտայքի մարզին նվիրված ընթրիքներ, որոնք...

Կոտայքի մարզի  Կարմիր  բերդի  տարածքում տեղի ունեցավ  «Հայոց  զենքի  փառքի  օր»  միջոցառումը

Կոտայքի մարզի Կարմիր բերդի տարածքում տեղի ունեցավ «Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը 13.06.2019

«Վերելք» միությունը Կոտայքի մարզպետարանի հետ համագործակցությամբ ՀՀ Կոտայքի մարզի Կարմիր բերդի տարածքում օրերս կազմակերպել էր «Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել անվանի մտավորականներ, զինվորականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։ «Հայոց զենքի փառքի օր» միջոցառումը հիմնադրել է «Վերելք» միությունը  2016թ․։ Հայոց պատմության ընթացքում տեղի ունեցած հիշարժան մարտերի մասին հետաքրքիր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-30 09:20:28